News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Bharat Biotech հնդկական ընկերությունը, որը թույլտվություն է ստացել Covaxin-ի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը երրորդ փուլում թեստավորելու համար (մարդկանց շրջանում), ակնկալում է, որ դեղամիջոցը պատրաստ կլինի 2021 թվականի հունիսին, եթե միայն կառավարությունը չառաջարկի թողարկել այն արտակարգ կիրառման համար, հաղորդում է The Indian Express-ը:

Ընկերությունը պատրաստվում է թեստավորել ավելի քան 20 000 կամավորների երկրի 12-14 նահանգներում, պարբերականին հայտնել է Bharat Biotech-ի գործադիր տնօրեն Սայ Պրասադը:

«Եթե մենք ստանանք բոլոր համաձայնությունները, կարծում եմ՝ 2021 թվականի երկրորդ եռամսյակում մենք պետք է ստանանք մեր երրորդ փուլի կինիկական հետազոտության արդյունավետություն ցուցումները»,-նշել է Պրասադը:

Covaxin դեղամիջոցը ստեղծվել է ընկերության կողմից Հնդկաստանի Բժշկական հետազոտությունների խորհրդի վարակաբանության ազգային ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Այն իրենից ներկայացնում է ինակտիվացված պատվաստանյութ, որը, ինչպես ակնկալվում է, կաշխատի COVID-19-ի «սպանված տարբերակը» ներարկելու եղանակով իմունային ռեակցիա զարգացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ