News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի զորքերի ներկայությունն օգտակար է համընդհանուր անվտանգության համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ի սկզբանե կողմ ենք եղել Աֆղանստանում ամերիկյան զորքերի ներկայությանը, ժամանակին քվեարկել ենք ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձեւի օգտին: Ես առ այսօր համարում եմ, որ Աֆղանստանում ամերիկացիների ներկայությունը չի հակասում մեր միջազգային շահերին»,-ասել է երկրի ղեկավարը «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում: «Հակառակը, երբ ասվել էր, որ ամերիկացիները պատրաստվում են դուրս բերել իրենց ռազմական կոնտինգենտը, այո, մեր պաշտոնական դիրքորոշումը կայանում է նրանում, որ դա, կարող է, ստեղծի լրացուցիչ պայմաններ աֆղանական զինադադարի համար, սակայն ես անձամբ կարծում եմ, որ կծագեն նաեւ բազմաթիվ ռիսկեր»,-նշել է Պուտինը:

«Նախ մենք ստիպված կլինենք հավելյալ վճարել կայունությունն ապահովելու համար, այնուհետեւ, այնուամենայնիվ, Աֆղանստանում ամերիկացիների ներկայությունը նպաստում է երկրում կայունությանը, եւ նրանց հեռացումը կստեղծի ռիսկեր»,-պարզաբանել է Ռուսաստանի առաջնորդը: Նա նաեւ ուշադրություն է դարձրել այդ ուղղությամբ երկու երկրների հատուկ ծառայությունների աշխատանքի շարունակությանը: «Աֆղանստանում ամերիկացիների աշխատանքը մեր կողմից ընկալվում է որպես հակաահաբեկչական գործունեություն»,-ընդգծել է ՌԴ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ