News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 26
USD
508.12
EUR
604.82
RUB
6.72
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երեւանը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամությունը՝ փոխզիջման հիման վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը:

«Հայաստանի Հանրապետության վարչապետը բազմիցս հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամության եւ անհրաժեշտության մասին`փոխզիջման հիման վրա եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,-նշել է Մանե Գեւորգյանը:

Նրա խոսքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ հենց Ադրբեջանն է հրաժարվում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ դրսեւորելով մաքսիմալիստական մոտեցում:

«ՀՀ վարչապետն ասել է՝ երբ Հայաստանը հայտարարում է, որ այս կամ այն փոխզիջումն իր համար ընդունելի է, որը, թվում էր, մինչ այդ ընդունելի էր նաեւ Ադրբեջանի համար, այդ կոմպրոմիսը նրա համար շատ արագ դառնում է անընդունելի: Նա ասել է, որ այն պահին, երբ Հայաստանը հայտնում է փոխզիջման պատրաստակամություն, Ադրբեջանը պահանջում է ավելին: Այնպես, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է կարգավորման հիմնական սկզբունքներին՝ մշակված ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից, առաջացնում է զարմանք, քանի որ Հայաստանը միշտ եւ ներկայում էլ հավատարիմ է այդ սկզբունքներին»,-ընդգծել է Մանե Գեւորգյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանն ինքն է նոր պատերազմի հրձիգը. Արծվիկ Մինասյան
Ես կարծում եմ՝ մեր հասարակությունը, հատկապես դրանց մտածող հատվածը պետք է դադարեցնի պաշտոնատար անձանց լսել...
Արա Այվազյանը եւ Անտոնիո Գուտերեշը քննարկել են տարածաշրջանի համար թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքները
Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների նորմերի խստագույն պահպանումը, Արցախի պատմամշակութային ժառանագության…
Երեխես ասում է՝ մամ, մեզ բոլորը մոռացե՞լ են, դուք ձեր կյանքո՞վ եք ապրում ․ ժամկետային զինծառայողի մայր
Բոլոր զինվորները հազում են, ու ոչ մի երաշխիք չկա, որ առողջական ավելի վատ վիճակում չեն հայտնվի...
Մեզ ասվել է, որ համանախագահները դեմ են. Էդմոն Մարուքյանը՝ Արցախի անկախությունը չճանաչելու մասին
Տարվա մեջ Զարուհի Փոստանջյանը նախաձեռնել է ճանաչել Արցախի անկախությունը, մեզ…
«Լուսավոր Հայաստան». ադրբեջանցիները մտադիր են ռազմական շքերթին ցուցադրել հայ գերիներին
Հայաստանի իշխանությունները նույնիսկ չեն մտահոգվել հայ գերիներին վերադարձնելու համար...
Մենք հատկապես դիվանագիտական դաշտում կրել ենք խայտառակ պարտություն. Իվետա Տոնոյանը հակադարձեց ԱԳՆ-ին
Ես լսեցի նաև Արտաքին գործերի նախարարի խայտառակ հայտարարությունն այն մասին, որ…