News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 29
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելն անվանել է անթույլատրելի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հասցեին:

«Նախագահ Մակրոնի նկատմամբ նախագահ Էրդողանի հայտարարություններն անթույլատրելի են: Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ վտանգավոր առճակատումը:

Եվրախորհրդի եզրակացությունները պարունակում են հարաբերությունները վերականգնելու իրական առաջարկ, սակայն այդ դրական օրակարգի համար անհրաժեշտ է Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքը: Հակառակ դեպքում Թուրքիան կհայտնվի էլ ավելի զգալի մեկուսացման մեջ»,-գրել է նա թվիթերյան իր էջում:

Շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդել է, որ Էմանուել Մակրոնն «ունի հոգեկան խանգարումները բուժելու կարիք»: Այդկերպ Թուրքիայի առաջնորդն արձագանքել է Ֆրանսիայի հայտարարություններին իսլամի մասին Փարիզի մերձակայքում՝ Կոնֆլան Սենթ Օնորին քաղաքում ահաբեկչության կապակցությամբ, որտեղ հոկտեմբերի 16-ին 18-ամյա իսլամիստը կրոնական թշնամանքի հողի վրա սպանել էր պատմության եւ աշխարհագրության դպրոցական ուսուցչին: Կատարվածից հետո Մակրոնը նախազգուշացրել էր, որ Ֆրանսիայի իշխանություններն ակտիվ պայքար կմղեն ընդդեմ արմատական գաղափարախոսությունն ու դրա կապակցությամբ ասոցիացիաները կրողների:

Ֆրանսիան Էրդողանի հայտարարությունը համարել է անթույլատրելի եւ վիրավորական, եւ հետ կանչել իր դեսպանին խորհրդակցությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիությունը դատապարտել է իրանցի միջուկագետ-ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը
Առավել, քան երբեւէ կարեւոր է, որ բոլոր կողմերը հանդարտություն պահպանեն եւ առավելագույն զսպվածություն դրսեւորեն՝ էսկալացիայից խուսափելու համար․․․
Թուրքիան մերժել է Եվրախորհրդարանի բանաձեւը, որը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել իր դեմ
«Այս որոշումը, որն անկասկած ընդունվել է Կիպրոսի հունական համայնքի թելադրանքով, ցույց է տալիս, թե որքանով կողմնակալ եւ իրականությունից կտրված է Եվրախորհրդարանը Կիպրոսի հարցում...
ԵՄ առաջնորդներն առաջիկա գագաթնաժողովին վեց ամսով կերկարաձգեն պատժամիջոցները Ռուսաստանի դեմ
«Ղեկավարները քաղաքական որոշում կկայացնեն պատժամիջոցները եւս վեց ամսով երկարաձգելու մասին, քանի որ դրանց իրականացման հարցում էական առաջընթաց չկա...
Ֆրանսիան գլխավորում է Թուրքիայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կիրառմանն ուղղված ջանքերը
Ակնկալվում է, որ Եվրախորհրդարանը կոչ կանի պատժամիջոցներ կիրառել` դատապարտելով Էրդողանի այցը Կիպրոսի գրավյալ հատված...
Հունաստան. Եվրամիությունը միամիտ չէ եւ չի տրվի Անկարայի հերթական խաբեությանը
Նա նշել է, որ վերջին պահին արված Թուրքիայի հայտարարությունները չեն խաբի ԵՄ-ին․․․
Եվրամիության առաջին քաղաքացիները կարող են կորոնավիրուսի դեմ պատվաստվել տարեվերջին
Դա արդեն լույս է թունելի վերջում»,-ասել է նա...