News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իսպանիայի կառավարությունը սահմանել է բարձր պատրաստվածության ռեժիմ, խնդրում է խորհրդարանին երկարաձգել դրա տեւողությունը մինչեւ 2021 թվականի մայիսի 9-ը, հայտնել է վարչապետ Պեդրո Սանչեսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Կառավարության արտակարգ նիստը տեղի է ունեցել կիրակի:

«Մենք սահմանում ենք բարձր պատրաստվածության ռեժիմ, քանի որ դա ամենաարդյունավետ միջոցն է կանգնեցնել վարակման կորը»,-հայտարարել է Սանչեսը քաղաքացիներին ուղղված ուղերձում:

Ռեժիմը նախատեսում է տեղաշարժի սահմանափակում, ըստ էության, պարետային ժամ: «Արգելվում է մարդկանց տեղաշարժման ազատությունը 23.00-06.00-ն ընկած ժամանակահատվածում երկրի ողջ տարածքում: Թույլատրվում է տեղաշարժվել միայն հիմնավոր պատճառներով, օրինակ, դեղորայք ձեռքբերելու, աշխատանքային պարտավորությունները կառարելու, բնակության վայր վերադառնալու կամ տարեցներին կամ անչափահասներին խնամելու համար»,-հայտարարել է Սանչեսը: Ինքնավար շրջանների ղեկավարությունը կարող է չեղարկել ժամանակային սահմանափակումները:

Այդ որոշումը տարածվում է երկրի ամբողջ տարածքում, բացի Կանարյան կղզիներից:

Ինքնավար շրջանների իշխանությունները հնարավորություն կունենան որոշումներ կայացնել իրենց տարածքները մեկուսացնելու մասին՝ ամբողջովին կամ առանձին շրջանների կտրվածքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ