News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի կրկնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է դիմի հոգեբուժարան:

Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ Մակրոնն օր ու գիշեր մտածում է Էրդողանի մասին, ուստի նրան իսկապես անհրաժեշտ է անցնել հոգեբուժական հետազոտություն, հաղորդում է Ինտերֆաքսը:

Ավելի վաղ Էրդողանի նույնանման հայտարարությունը հանգեցրել էր նրան, որ Փարիզը հետ էր կանչել Ֆրանսիայի դեսպանին Անկարայից խորհրդակցությունների համար, իսկ ԵՄ-ն կոչ էր արել Թուրքիայի նախագահին դադարեցնել վտանգավոր առճակատումը:

Բացի այդ, Էրդողանը դարձյալ հայտարարել է, որ Թուրքիան չի հրաժարվի ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերից: «Մենք քայլեր գործադրել ենք F-35-ի ուղղությամբ (ամերիկյան կործանիչները ձեռքբերելու – խմբ.), իսկ դուք մեզ սպառնում եք եւ պահանջում, որ մենք վերադարձնենք Ռուսաստանին Ս-400-ը: Սակայն մենք ցեղային պետություն չենք, մենք Թուրքիան ենք»,-հայտարարել է Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ