ԻՀՊԿ-ն ցամաքային ուժեր, տանկեր եւ տեխնիկա է ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտի ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի կապակցությամբ, հաղորդում է Mehr-ը:
ԻՀՊԿ-ի ուժերը տեղակայված են Արեւելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արեւելքում՝ Ջոլֆա եւ Խոդաֆարին քաղաքներում, որոնք ընդհանուր սահման ունեն ինչպես Ադրբեջանի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի հետ, մարդկանց եւ սահմանների անվտանգությունն ապահովելու համար:
Իրանը բազմիցս նախազգուշացրել է ղարաբաղյան հակամարտության կողմերին, որ Թեհրանը չի հանդուրժի, եթե ռազմական գործողությունների ընթացքում արձակված արկերը շարունակեն ընկնել Իրան տարածքում:
Առկա տեղեկություններով՝ վերջին օրերին մի քանի արկ է ընկել Իրանի հյուսիս-արեւմտյան նահանգի տարածքում: