News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 27
USD
508.12
EUR
604.82
RUB
6.72
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի բանակի կողմից թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային անօդաչուների հաջող օգտագործումը թույլ է տվել Բաքվին հասնել լուրջ օպերատիվ հաջողությունների մարտերում ընդդել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի: Այդ եզրահանգման հետ համաձայն է հայտնի հայ ռազմական վերլուծաբան Հրաչյա Արզումանյանը, որը նշել է, որը նշել է, որ ԼՂՀ բանակի կորուստների 80 տոկոսը տեղի է ունենում ԱԹՍ-ների գործողությունների հետեւանքով, հաղորդում է «Ռազմաքաղաքական վերլուծական» առցանց պարբերականը: ԱԹՍ-ների կիրառումը դարձել է թուրքական բանակի ոճը Սիրիայի Իդլիբում եւ Լիբիայում իրենց գերազանցությունը հաստատելու համար:

Թուրքիային եւ Ադրբեջանին համակրող մի շարք պարբերականներ հաղորդել են, որ ադրբեջանական զինվորականները Bayraktar TB2 թուրքական ԱԹՍ-ների միջոցով Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել է 9Կ33 «Օսա» եւ 9Կ35 «Ստրելա-10» մի քանի ՀՕՊ համակարգեր: Հայկական կողմն իր հերթին հաղորդել է Bayraktar TB2 ԱԹՍ-ն խոցելու մասին: Bayraktar TB2 ԱԹՍ-ի կիրառումը թուրքական բանակին Սիրիայում եւ Լիբիայում, ինչպես նաեւ նրա հետ սերտ կապված ադրբեջանական բանակին Լեռնային Ղարաբաղում հնարավորություն է տվել հասնել լուրջ օպերատիվ հաջողությունների:

Թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ն պատկանում է տակտիկական միջին բարձրության ԱՍԹ-ներին՝ թռիչքի երկար տեւողությամբ: Bayraktar TB2-ն ունի ավելի ժամանակակից ծրագրային ապահովում եւ կառավարման համակարգ, քան իսրայելական Heron ԱԹՍ-ն: Bayraktar TB2 ԱՍԹ-ն սահմանել է համաշխարհային ռեկորդ իր դասի անօթաչու թռչող սարքերի շրջանում թեստային թռիչքներ անցկացնելուց հետո 2014 թվականի հունիսին եւ օգոստոսին 8 կմ բարձրության վրա: Թռիչքի տեւողությունը կազմել է 24 ժամ 34 րոպե:

Սարքի երկարությունը 6.5 մետր է, թեւերը՝ 12 մետր, գործողության շառավիղը՝ 150 կմ, առավելագույն թռիչքային ծավալը՝ 650 կգ, օգտակար ճնշման առավելագույն զանգվածը՝ 50 կգ:

Ռազմական ավիացիոն համակարգը ներառում է վեց «Bayraktar TB2» ԱԹՍ, երկու ցամաքային կառավարման կայան, էլեկտրասնուցման միջոցների եւ տեխնիկական ապահովման հավաքածուներ:

Թեպետ «Bayraktar TB2» ԱԹՍ-ն արտադրվում է թուրքական ընկերության կողմից, դրանք որեւէ նշանակություն չէին ունեն առանց Hornet (Hornet missile rack) հրթիռային ռումբի հենարանի, որը մատակարարվել է թուրքերին բրիտանական EDO MBM Technology ընկերության կողմից, որը տեղակայված է Բրայթոնի արվարձանում: Այդ ընկերությունն այժմ պատկանում է L3 Harris ամերիկյան հսկային:

Ներկայում Թուրքիան, ունենալով ռազմական արսենալում 86 հարվածային Bayraktar TB2, ներառվել է առաջատար ռազմական գերտերությունների մեջ, որոնք ունեն դրոններ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Իսրայելը:

Հարվածային դրոնների զանգվածային կիրառումն գրեթե նույն ուժգնութամբ հակառակորդ զինված ուժերի դեմ դարձել է հեղափոխական ռազմական գործում, ինչը խոստովանում է Հրաչյա Արզումանյանը: Ինչպե՞ս կփոխվի ռազմական գործողությունների ընթացքը սպառազինության նոր տիպի կիրառման հաջողված փորձով: Ինչպե՞ս կարելի է հակազդել անօդաչուներին:

Իրավիճակին կտրուկ են արձագանքել Դոնբասում մարտերի վետերանները: Անաղմուկ Բայրաքթարները կարող էին դառնալ հեշտ որս 1945 թվականի ԻԼ-10 տեսակի զրահապատ խորհրդային գրոհիչների համար կամ ժամանակակից բրազիլական «Super Tucano» թեթեւ գրոհիչների համար:

«Բայրաքթարի խոցելիությունը կապված է երկրորդ համաշխարհային պատերազմի թռչող սարքերի խոցելիության հետ, ուստի դրանք խոցելը բարդ չէ,-նշել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության օդային հետախուզության հրամանատար, ապստամբ Գուդվինը,-սակայն միայն այն դեպքում, եթե մոտակայքում չկա թուրքական F-15»:

Բացի ժամանակակից կործանիչներից, ԱԹՍ-ների թռիչքները պաշտպանում են թուրքական հեռահար ռադարները հայտնաբերման եւ կառավարման ինքնաթիռները, որոնք կիրառվում են Հայաստանի եւ ԼՂՀ-ի սահմանների երկայնքով: Անկասկած, ղարաբաղյան թվային տարածքը նույնպես երեւում է նաեւ ՆԱՏՕ-ի արբանյակային խմբավորման կողմից, որն իրական ժամանակով հաղորդում է ընթացիկ տեղեկատվությունը հակառակորդի մասին թուրքական զինվորականներին, որոնք ղեկավարում են Ադրբեջանի զինված ուժերը:

Այլ կերպ ասած՝ ԼՂՀ եւ Հայաստանի դեռ գործում է հակառակորդի բալանսավորված օդատիեզերական նավատորմը, որին հաջող հակազդել հազիվ թե հնարավոր լինի միայն թեթեւ շարժչով ավիացիայի եւ ՀՕՊ համակարգերի միջոցով, որքան էլ ժամանակակից են դրանք: Հաջողությամբ չի պսակվի նաեւ թուրքական Բայրաքթարի դեմ համանման անօդաչուների կիրառումը, քանի որ դրանք կխոցվեն կործանիչների կողմից:

Բալանսավորված օդային տիեզերական նավատորմի դեմ պետք են համարժեք սարքեր:

Այդպիսի փաստարկման օրինակ էր ներկայացրել 1905 թվականին Ռուսական կայսրության Ծովային Ակադեմիայի պրոֆեսոր, հայտնի նավաշինարար Ալեքսեյ Կրիլովը, որը նամակ էր ուղղել ծովային նախարար Իվան Գրիգորովիչին, որն էլ այն հնչեցրել է Պետական Դումայի պատգամավորների առջեւ, եւ որոշվել էր տրամադրել 500 մլն ռուբլի Ցուսիմից հետո ռուսական նավատորմը վերականգնելու համար: Նամակում, մասնավորապես, նա փաստել էր, որ հնարավոր է միայն նավատորմի համաչափ, համարժեք հաշվարկված պայքարն ընդդեմ մեկ այլ նավատորմի, պետք է ունենալ բոլոր տեսակի նավեր եւ որոշակի համամասնությամբ: Պետք է ուշադրություն դարձնել նավատորմին հնարավորինս երկար պայքարելու հնարավորության տրամադրմանը եւ հակառակորդի ավելի մեծաթիվ ուժերի դեպքում:

Այդկերպ Հայաստանի եւ ԼՂՀ-ի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ հաջող ռազմական գործողությունները հնարավոր են հայկական կողմում արբանյակային խմբավորման, ժամանակակից կործանիչների, ժամանակակից ՀՕՊ եւ հակահրթիռային համակարգերի, ինչպես նաեւ թռչող սարքերի առկայության դեպքում, որոնք ունակ կլինեն ոչնչացնել թշնամու ԱԹՍ-ները, ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնիային պայքարի միջոցները:

Կարեւոր եւ որոշիչ դեռ ունի նաեւ ԱԹՍ-ների թիվն ու անձնակազմի պատրաստվածությունը: Սիրիական անձնակազմերի խնդիրները սկսվել էին միաժամանակ 3 ԱԹՍ օգտագործելուց: Մոլորվում էին: Մեր անձնակազմերը խոցում էին դրանք:

Այս կամ այն բաղադրիչի բացակայության դեպքում Օդատիեզերական ուժերը կարող են փոխարինվել դաշնակիցներով, եթե դրանք, իհարկե կան: Հրաչյա Արզումանյանն իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում նշել է հայկական կողմից «էսքաթոլոգիական միայնությունը»: Դա արդեն Հայաստանի եւ ԼՂՀ արտաքին քաղաքական դիվանագիտության իրավասության ոլորտն է, որը ներկայիս դրությամբ, ըստ ամենայնի, տապալվել է:

Ռուսաստանն ունի օդատիեզարական ուժերի բոլոր բաղադրիչները, բացի Բարյաքթարի նման տակտիկական միջին բարձրության հարվածային անօդաչուների: Դրանց բացակայությունը կործանիչ ազդեցություն է ունեցել Իդլիբում եւ Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ: Վերջերս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պայմանավորվել էր թուրքերի հետ նրանցից Բարաքթար ձեռքբերելու մասին՝ չթաքցնելով, որ մտադիր է կիրառել դրանք Լուգանսկում եւ Ղրիմի վրա հնարավոր հարձակման ժամանակ:

Ռուսական օդատիեզերական ուժերը պետք է ակտիվորեն արձագանքեն բոլոր այդ արտաքին սպառնալիքներին: Մենք հնարավորություն ունենք նախապատրաստվել ոչ թե անցյալի, այլ ապագայի պատերազմին, որն արդեն այժմ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեկտեմբերի 1-ին Կուբաթլուն հանձնելուց հետո հավանական է, որ թշնամին թույլ չի տալու օգտվել Գորիս-Կապան ճանապարհից.Ասլանյան
Ո՞վ է այս ամենի պատասխանատուն, հայտարարությունը ստորագրելիս միթե՞ հստակ չեն ամրագրվել...
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
Նոյեմբերի 25-ին Սենատը բանաձեւ ընդունեց, որով կոչ է արվում Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․․․
Մարուքյան. Ռազմական դրությունը վերացնելուց հետո կսկսենք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց
Երկու տարի նրանք զբաղված էին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հեռացնելով․․․
Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի բնակիչները սեփական միջոցներով են վերականգնում հրետակոծության վնասները
Իմ օջախն է, միշտ էլ էստեղ ենք մնալու․․․
Սոթքի հատվածում «դարպասների խնդիրը» իրականում խորը բացասական խորհուրդ ունի. Վարդան Ոսկանյան
Պատկերավոր ասած, սա նշանակում է, որ Հայաստանի՝ որպես պետության, դարպասներն, ըստ էության, անպաշտպան են և դրանք գրեթե ազատորեն, ըստ սեփական...
Ադրբեջանցու հետ կարո՞ղ ենք ապրել, կարո՞ղ ես երեխա պահել․ բերձորցիները լքում են իրենց տները
Մնացած տեղերը ոնց են իրենք մտել, նույն ձեւ էլ ստեղ են մտնելու․․․