News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 26
USD
511.69
EUR
609.06
RUB
6.78
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Սուդանն ու Իսրայելը կքննարկեն առեւտրի եւ միգրացիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն առաջիկա շաբաթների ընթացքում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սուդանի ԱԳՆ-ին:

ԱՄՆ միջնորդության շնորհիվ Սուդանը դարձել է երրորդ արաբական երկիրը, որն կարգավորում է հարաբերություններն Իսրայելի հետ վերջին երկու ամսվա ընթացքում: Սակայն երկրի ազդեցիկ քաղաքական ուժերը մերժել են այդ համաձայնագիրը: Խարթումի որոշ պաշտոնական ներկայացուցիչների կարծիքով՝ համաձայնագիրը պետք է հաստատվի երկրի անցումային խորհրդարանի կողմից, որը դեռեւս պետք է ձեւավորվի Սուդանի նախագահ Օմար Բաշիրին տապալելուց հետո:

Սուդանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Սուդանի եւ Իսրայելի պատվիրակությունները կհանդիպեն առաջիկա շաբաթների ընթացքում գյուղատնտեսության, ավիացիայի, առեւտրի եւ միգրացիայի շուրջ բանակցությունների նպատակով: Ընդ որում՝ հանդիպման մյուս մանրամասների եւ հստակ ժամկետների մասին դեռեւս տեղեկություններ չկան:

Իսրայելում ապրում է ավելի քան 6000 սուդանցի, որոնց մեծ մասն անօրինական միգրանտներ են: Իսրայելի բոլոր նախորդ փորձերը նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ձախողվել են ռազմական գործողությունների եւ դատավարությունների հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել