News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 07
USD
521.45
EUR
628.19
RUB
6.99
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ներկայացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը տվյալներ Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից ահաբեկիչների մասնակցության մասին, ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին:

Նրա խոսքով, եթե Սերգեյ Նարիշկինը, որպես ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար, հայտարարել է, որ Սիրիայից արգելված ահաբեկչական կազմակերպություններից ահաբեկիչները Թուրքիայի միջոցով տեղափոխվել են Ղարաբաղ, ապա նա ունի դրա անհերքելի ապացույցները: «Ելնելով դրանից՝ արտաքին հետախուզության ծառայության կամ հատուկ ծառայությունների աշխատանքի շրջանակում ես համոզված եմ, որ այդ նյութերը ներկայացվել են Ադրեբջանի պաշտպանության նախարարությանը կամ հետախուզությանը, որպեսզի նրանք համոզվեն Նարիշկինի հայտարարությունների իսկության մեջ: Ինչու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, պատասխանատու անձինք չեն տեղեկացրել իրենց նախագահին՝ արդեն երկրորդական հարց է: Ես համարում եմ, որ այդ տվյալներն ունի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, եւ նրանք պարտավոր էին տեղեկացնել իրենց ղեկավարին»,-ասել է Վոդոլացկին:

Պատգամավորի կարծիքով, եթե Ալիեւը չի տեղեկացվել այդ մասին, ապա դրա համար պատասխանատու մարդիկ նախագահի կողմից չեն, այլ ինչ-որ անհասկանալի փակ դեր են խաղում:

Ավելի վաղ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը խոստացել էր, որ, ԱՀԾ տեղեկություններով, Ղարաբաղում ակտիվորեն ներքաշվում են վարձկաններն Մերձավոր Արեւելքում միջազգային ահաբեկչական կազմակերպություններից, ընդ որում՝ խոսքը վերաբերում է հարյուրավոր կամ անգամ հազարավորի արմատականներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի օմբուդսմենը բողոքում է Հայաստանի օմբուդսմենից
Ադրբեջանի օմբուդսմենը երբեք չի արձագանքել ադրբեջանական զինուժի կողմից կատարված հրեշավոր հանցագործությունների մասին հաղորդագրություններին․․․
ՄԻ պաշտպան. Չկա ոչ մի փաստաթուղթ, որում Հայաստանը կամ Ադրբեջանը պայմանավորվել են սահմանի բաժանման մասին
Ինչու՞ այդ դեպքում մենք չենք նայում 1920-ականների քարտեզները․․․
Հայաստանի օմբուդսմենը ամենօրյա կապ է պահպանում ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Միջազգային իրավունքի համաձայն, սահմանային գործընթացները, այդ թվում՝ սահմանների բաժանումը, չպետք է խանգարեն մարդկանց առօրյա կյանքին․․․
Հայաստանի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Ղարաբաղում կռված մոտ 40 իսլամիստ գրոհայինների հանդեպ
Մեր դատական համակարգն արդեն ցմահ ազատազրկման է դատապարտել երկու գրոհայինների․․․
ՄԻ պաշտպան. Հայաստանը պետք է խստացնի իր արձագանքը եւ համաչափ գնահատականներ տա Բաքվի գործողություններին
Մեր պետությունը պետք է ակտիվորեն արձագանքի այս խնդիրներին եւ աշխարհին ցույց տա․․․
Փաշինյանը Լավրովի ուշադրությունը հրավիրել է Բաքվի հակահայկական հռետորաբանության, այսպես կոչված, «ռազմավարի պուրակի» վրա
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երեւանում կայացած հանդիպման ժամանակ...
Ամենաշատ