News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 02
USD
506.98
EUR
607.41
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները կկարողանան հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղում հակամարության խաղաղ կարգավորմանը: Կիրակի այդ կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Նյու Հեմփշիր նահանգում իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Թրամփը պատմել է, որ Վաշինգտոնում աշխատում է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ կարգավորման շուրջ: «Մենք ամեն ինչ կարգի կբերենք: Դա պետք է տեղի ունենա, ինչպես ես նշում եմ, հեշտությամբ: Դա հեշտ կլինի, եթե գիտես՝ ինչ ես անում»,-ասել է Ամերիկայի առաջնորդը: «Մենք կլուծենք դա: Դա կինի… Ես անվանում եմ դա «թեթեւ դեպք»: Գնացեք եւ ասեք դա ձեր ժողովրդին: Հայաստան: Ինչո՞ւ ոչ»,-ՌԻԱ Նովոստի-ն մեջբերում է Թրամփի խոսքերը:

Նա պատմել է, որ շաբաթ Օհայո նահանգում իր ելույթի ժամանակ իր կողմնակիցների շրջանում նկատել է «հայերի հիանալի խումբ՝ դրոշներով»: «Ես անվանում եմ դա [ղարաբաղյան հակամարության կարգավորումը] հեշտ գործ: Վերադարձեք եւ պատմեք [դա] ձեր ժողովրդին,-ասել է նախագահը:-Հայաստան, դա հեշտ է»: «Նայեք Հայաստանին, հայերն անհավանական ժողովուրդ են, նրանք պայքարում են, ինչպես դժոխքում: Նրանց համար հեշտ չէ»,-հավելել է Ամերիկայի առաջնորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունեցած սուր վեճը. Mediaport
Վիճաբանության ընթացքում Ջալալ Հարությունյանը նշել է, որ պատերազմի ավարտից հետո չի պատրաստվում լռել և տալու է այն անձանց անունները, ում պատճառով Արցախի հարավում օդը դարձել է ամբողջությամբ անպաշտպան...
Արայիկ Հարությունյանը՝ Վիտալի Բալասանյանին Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին
Համախմբման ու միասնականության կոչիս համատեքստում առաջին կարևոր համագործակցությունը կայացավ...
Մեկնարկել է պատերազմին մասնակցած զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը
Նախօրեին Հայաստան է ժամանել զինծառայողների առաջին մեծ խումբը...
Անի Սամսոնյանը դիմել է պաշտպանության նախարարին անհետ կորածներին աշխատանքից ազատելու և աշխատավարձը չվճարելու հարցով
Փաստում ենք, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից վարվող քաղաքականության պատճառով չկան հստակ տվյալներ Ադրբեջանում գտնվող...
Արցախի փրկարարները զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացնում Հադրութի շրջանում
Մինչև այսօր իրականացված որոնողական աշխատաքների արդյունքում 655 մարմին արդեն հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին…
Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը
Աջակցությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կկազմի 300,000 դրամ...
Ամենաշատ