News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները` հյուսիսից մինչեւ ծայրամաս հարավ:Այս մասին այսօր` հոկտեմբերի 25-ին, մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նախ հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն,  եւ որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք սակայն իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավում կատարվող մարտական գործողություններին: Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղերում այդ թվում նաեւ Ավետարանոց գյուղի հարակից անտառներում երեւացել են դիվերսիոն խմբեր, այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական ոչնչացման աշխատանքները, այս պահին էլ դրանք ընթանում են: Որպես կանոն դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել եւ փախչել տեղանքից, որտեղ  որ հայտնվում են մեր զինված ուժերի  համապատասխան ստորաբաժանումները: Հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս եւ դեպի արեւմուտք` Սանասարի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է տասնյակ անգամյա գրոհներ ու հարձակումներ տարբեր ուղղություններով»,- ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` ինտենսիվ մարտական գործողությունները  ողջ օրվա ընթացքում շարունակվել են եւ այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ