News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 24
USD
512.31
EUR
608.83
RUB
6.75
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

2050 թվականին Ճապոնիան լիովին կհրաժարվի մթնոլորտ ջերմոցային գազերի արտանտումներից, որոնք առաջացնում է մոլորակի կլիմայի տաքացում։ Այս մասին այսօր հայտարարել է երկրի վարչապետ Յոսիհիդե Սուգան խորհրդարանում իր առաջին ծրագրային ելույթում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Մեր երկիրը 2050 թվականին կզրոյացնի ջերմոցային գազերի արտանետումները։ Ես հայտարարում եմ, որ այդ ժամանակ մենք կձգտենք հասարակություն կառուցել, որն ածխաթթու գազից լիովին ազատված կլինի»,- ասել է նա։

Ճապոնիայի վարչապետը շեշտել է, որ իր կառավարությունը մտադիր է վարել այնպիսի քաղաքականություն, որը համադրում է տնտեսական զարգացման խրախուսումն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը։ «Այս ուղղությամբ արդյունաբերության կառուցվածքի փոփոխությունը կդառնա աճի նոր հզոր գործոն»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ