News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի նոր վարչապետ Յոսիհիդե Սուգան մտադիր է վերջակետ դնել Կուրիլների հարավային հատվածի մասին բանակցություններում եւ զարգացնել Ռուսաստանի հետ բազմակողմանի հարաբերությունները: Այս մասին նա ասել է խորհրդարանում իր առաջին ծրագրային ելույթի ժամանակ, որը հեռարձակել է ազգային հանրային հեռուստատեսությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հարկավոր է վերջակետ դնել հյուսիսային հատվածներում (Ճապոնիայում այդպես են կոչում Կուրիլների հարավային հատվածը) բանակցություններին՝ այն չթողնելով հաջորդ սերունդներին: Բարձր մակարդակով անկեղծ երկխոսության միջոցով ես կձգտեմ հասնել Ռուսաստանի հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացման, ներառյալ՝ խաղաղ համաձայնագրի կնքման»,-ասել է Սուգան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ