News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երկրորդ ժամկետով վերընտրման դեպքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից կազատի ազգային անվտանգության ոլորտում մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Պորտալի տվյալներով՝ Թրամփը մտադիր է աշխատանքից ազատել ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյին, ԿՀՎ տնօրեն Ջին Հասփելին եւ պաշտպանության նախարար Մարկ Էսպերին:

Նշվում է, որ ցուցակը կարող է ավելի երկար լինել, սակայն այդ 3 թեկնածուներն ազատման առաջին տեղում են: Ընդ որում, ԿՀՎ տնօրեն Հասփելը դիտարկում է ինքնակամ հեռացումը՝ անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ