News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 30
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Պատերազմական իրավիճակում հայ դպրոցականները հաղթել են 2020թ. Աստղագիտության և Աստղաֆիզիկայի 14-րդ միջազգային օլիմպիադայում, որն առցանց անցկացվել է Էստոնիայում։

Օլիմպիադային մասնակցել է 40 երկրի ավելի քան 280 աշակերտ։

Հայաստանը ներկայացրել է չորս մասնակից. բոլորն էլ արժանացել են մեդալների:

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներից Արտաշես Գյոլեցյանը (11-րդ դասարան) արժանացել է ոսկե մեդալի, Եվա Հունանյանը և Կարեն Բաղդասարյանը (երկուսն էլ 12-րդ դասարան) արժանացել են արծաթե մեդալների: Քվանտ վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Դավիթ Գյուլամիրյանը ևս նվաճել է արծաթե մեդալ։

Թիմի հետ աշխատել են Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, ֆիզմաթ դպրոցի աստղագիտություն առարկայի ուսուցիչ Մարիետա Գյուլզադյանը և ֆիզմաթ դպրոցի աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Վարդգես Մամբրեյանը:

Նշենք, որ օլիմպիադային մասնակցող 10 միլիոնանոց Ադրբեջանի և ավելի քան 70 միլիոնանոց Թուրքիայի թիմերի անդամներից որևէ մեկը նույնիսկ գովասանագրի չեն արժանացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ