News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հնչեցրած վիրավորանքները՝ հայտարարելով, որ դրանով Թուրքիան էլ ավելի է հեռանում ԵՄ-ից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ես դատապարտում եմ Մակրոնի հասցեին Էրդողանի հնչեցրած վիրավորանքները: Դրանք ապացուցում են, որ Թուրքիան էլ ավելի է հեռանում ԵՄ-ից եւ աշխարհից: Լիակատար աջակցություն եւ համերաշխություն եմ հայտնում Ֆրանսիային»,-գրել է նա Թվիթթերի իր էջում:

Ավելի վաղն Մակրոնն անջատողականության դեմ պայքարի թեմայով մեծ ելույթ էր ունեցել Ֆրանսիայում: Երկրի ղեկավարը հայտնել էր, որ դեկտեմբերի 9-ին կներկայացվի համապատասխան օրինագիծ՝ այն ուղղված կլինի հանրապետական արժեքների ամրապնդմանը, իսկ Ֆրանսիայի իշխանությունները հատուկ ուշադրություն կդարձնեն երեխաների կրթմանը: Մակրոնը նաեւ ասել էր, որ Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ միասին անհրաժեշտ է ստեղծել մի կազմակերպություն, որը կօգնի երկրում «լուսավորչական իսլամ» կառուցել: Դրա համար առիթ էր դարձել ուսուցչի գլխատումը, ով ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը:

Ի պատասխան Էրդողանն իր ֆրանսիացի գործընկերոջը խորհուրդ է տվել «բուժել հոգեկանը»: Էրդողանի խոսքերից հետո Ֆրանսիան հետ է կանչել Անկարայից իր դեսպանին խորհրդակցությունների համար: Դրանից հետո Թուրքիայի նախագահը կրկին վիրավորել է Մակրոնին՝ ասելով, որ Մակրոնը «բժիշկների մոտ ստուգման կարիք ունի»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ