News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 01
USD
506.98
EUR
607.41
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիային լիակատար աջակցությունը միայն վերջինն է մտահոգություն հարուցող Թուրքիայի խախտումների երկար ցանկում ընդդեմ Կովկասի, Լեվանտի, Արեւելյան Միջերկրական ծովի եւ Հյուսիսային Աֆրիկայի ռազմավարական կարեւոր տարածաշրջաններում միրջազգային խաղաղության եւ անվտանգության։ Էրդողանի վտանգավոր արկածախնդրությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ շահերին, որոնց մենք պետք է արձագանքենք, նշում է The National Interest-ը։ 

«Լեռնային Ղարաբաղում Թուրքիան Ադրբեջանի հարձակման շարժիչ ուժն է, որը խախտել է Հայաստանի հետ սառը խաղաղությունը։ Թուրքական զենքը, դիվանագիտությունը եւ Անկարայի կողմից հավաքագրված օտարերկրյա վարձկանները կրկին թեժացրել են սառեցված հակամարտությունը, որը չնայած իր ամբողջ խարխուլ լինելուն, հանդարտ էր։

Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովի արեւելյան հատվածում իր ինքնիշխանության մասին՝ զինված ռազմածովային նավի ուղեկցությամբ հորատանավ ուղարկելով ջրեր, որոնց հավակնում են Հունաստանն ու Կիպրոսը։ Հունաստանն ու Ֆրանսիան պատասխանել էին ուժի սեփական ռազմական ցուցադրությամբ, եւ Թուրքիան առայժմ նահանջել է։

Թուրքիան 2016 թվականից երեք անգամ զորքեր է ուղարկել հյուսիսային Սիրիա եւ ներկայումս այնտեղ ունի ուժեղ ռազմական ներկայություն։ Այս ներխուժումների գինը բարձր է։ Մերձավոր Արեւելքի ինստիտուտը հայտնում է, որ «ԻԼԻՊ-ի բանտարկյալներին ազատ են արձակել, տեղափոխել են հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների, իսկ Սիրիայի երբեմնի համեմատաբար կայուն հյուսիս-արեւելքը նետել են էթնիկ, միջկրոնական եւ քաղաքական հակամարտությունների պոտենցիալ անլուծելի փոսի մեջ»։ ՄԱԿ մարդու իրավունքների խորհուրդը փաստագրել է «պանտադառության, դաժան վերաբերմունքի, խոշտանգումների եւ բռնաբարությունների տեսքով ռազմական հանցագործություններին» Թուրքիայի եւ նրա սիրիացի խամաճիկների մասնակցության ապացույցները։

Թուրքիայի միջամտությունը հանգեցրեց լիբիական վառոդի տակառում բռնության էսկալացիային։ Միայն ՄԱԿ, ԱՄՆ եւ Եգիպտոսի համաձայնեցված ջանքերը խանգարեցին թուրքական զորքերին եւ լիբիական կառավարությունից նրանց դաշնակիցներին շարժվել դեպի Սիրթ, ինչը հիմնավորապես կմեծացներ քաղաքացիական պատերազմի ծավալներն ու մահացությունը։

Չնայած Թուրքիան եւ նրա ջատագովները պնդում են, որ նա ԱՄՆ արժեքավոր դաշնակիցն է, նրա հռետորաբանությունը եւ սերիական սադրանքները հերքում են այդ պնդումը։ Անկարայի կողմից Ս-400 հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգի ձեռքբերումն ու տեղակայումը ՆԱՏՕ-ի դաշինքի գլխին կախված դամոկլյան սուր է, որի անդամն է Թուրքիան։ Դրանից բացի, այն բանի շնորհիվ, որ Թուրքիան Սիրիայում մասնատեց ԱՄՆ աջակցությունը վայելող քուրդ աշխարհազորայիններին, ԻԼԻՊ-ը վերածնվում է։ Դրանից բացի, Էրդողանի աջակցությունը արմատական պաղեստինցի ահաբեկիչներին ծաղր է արաբա-իսրայելական խաղաղությանը նպաստելու միջազգային ջանքերի համար։

Թուրքիայի առաջնորդները եւ լրատվամիջոցներում նրանց խոսափողները Ամերիկան պարբերաբար անվանում են «Թուրքիայի գլխավոր սպառնալիք»։ Էրդողանի փքուն եւ պոպուլիստական հռետորաբանությունը Թուրքիայում հակաամերիկյան տրամադրությունները հասցրել է մինչեւ ռեկորդային բարձր մակարդակ․ հարցումները ցույց են տալիս, որ հարցվածների միայն 13 տոկոսն է դրական վերաբերվում Միացյալ Նահանգներին։

Բանն այն է, որ Էրդողանը գաղափարախոսական եւ քաղաքական նպատակներով կշարունակի այնպես գործել, որը վնաս է հասցնում ԱՄՆ շահերին։ Նրա միությունը նեոօսմանական ազգայնական ռեւիզիոնիզմի եւ ծայրահեղական քաղաքական իսլամի հետ սերմանում է ապակայունացնող հակամարտություն, որը մերկացնում է Ամերիկայի թշնամիներին եւ լրջորեն մտահոգում մեր բարեկամներին։ Վերջերս Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտից Մայքլ Ռուբինը նշել էր․ «Ըստ էության, Թուրքիան նմանվել է 1990-ականների սկզբի Իրաքին․ Էրդողանը, ինչպես եւ Սադամը, տեսնում է, որ իր տնտեսությունը քանդվում է, եւ գիտակցում է, որ ինքը չի կարող խույս տալ սեփական անտնտեսվարության եւ ընտրության պատասխանատվությունից։ Ինչպես եւ Սադամը, տեսնում է հարեւանների, որոնք արժեքավոր պաշարներ ունեն, եւ միջազգային հանրությանը թղթե վագրեր է համարում»։

Մի հարցում Էրդողանը չի սխալվում՝ Ամերիկայի չկշռադատվածությունը միայն ամրապնդել է նրա ինքնակալական նկրտումները եւ խրախուսել ապակայունացնող տարածաշրջանային արկածախնդրությունը։ Թրամփի վարչակազմի հրաժարվելը տարածաշրջանային տերության ավանդական դերից ստեղծեց դիվանագիտական եւ անվտանգային վակուում, որը Անկարան շատ է ձգտում օգտագործել։ Մենք թույլ ենք տվել կատվին զվարճանալ հավանոցում։ Ռուսաստանը, Իրանը, ԻԼԻՊ-ը եւ Մուսուլման եղբայրները օգուտ են ստանում։ Տուժածները Լեռնային Ղարաբաղի, Լիբիայի եւ Սիրիայի անմեղ մարդիկ են։

ԱՄՆ ավելի մեծ թվով քաղաքական գործիչներ են լի վճռականությամբ շտկելու գործերի նման դրությունը։ Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիոթ Էնգելը նշել է, որ «ՄԻացյալ Նահանգները չպետք է հանդուրժի, երբ Թուրքիան խափանում է խաղաղ գործընթացը եւ սրում ղարաբաղյան հակամարտությունը, որն արդեն կտրուկ էսկալացիայի է գնում»։

Սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որը Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի բարձրաստիճան անդամ է, վճռականորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը՝ այն «անվանելով Թուրքիայի կողմից աջակցվող ագրեսիայի եւս մեկ ակտ», եւ կոչ է արել դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնության ցուցաբերումը։

Ե՛վ Ներկայացուցիչների պալատը, ե՛ւ Սենատը Թրամփի վարչակազմին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ Ս-400-ի տեղակայման պատճառով։ Սակայն երկու կուսակցությունների ճնշումն ուժգնանում է այն հաղորդագրությունների լույսի ներքո, որ Թուրքիան ռուսական արտադրության իր ՀՕՊ համակարգն օգտագործել է ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանի F-16 ամերիկյան օդանավի թիրախավորման համար։

Թուրքիային զսպելու Ամերիկայի բազմիցս դրսեւորված անընդունակությունը քաոս է սերմանում աշխարհի պայթյունավտանգ եւ ռազմավարական կարեւորության հատվածում՝ մեր եւ մեր դաշնակիցների շահերի համար սարսափելի հետեւանքներով։ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը միայն վերջին վկայությունն է, որ վաղուց արդեն Թուրքիայի դեմ խիստ միջոցների ընդունման ժամանակն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերջին լուրերը. տեսանորությունների թողարկում՝ անգլերեն. 01.12.2020
Եթե հայրենիքը պաշտպանեին այնպես, ինչպես հիմա պաշտպանում են իրենց աթոռը, մենք այս վիճակում չէինք լինի. ակցիայի մասնակից
Ոստիկանությունն այս գործողություններով օգնում է, որ մեր ձայնը ավելի լսելի դառնա...
ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհուրդը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
«Մենք մեր ուշադրությունը պահանջող այլ իրավիճակների հետ մեկտեղ իհարկե անդրադարձանք նաեւ Լեռնային Ղարաբաղի թեմային...
Պատասխանատվությունը կրում են ՀՀ քաղաքական իշխանությունները՝ ի դեմս վարչապետի. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. 168.am
Այսուհանդերձ, ես հավատում եմ մեր ժողովրդի կենսունակությանը եւ վստահ եմ, որ արժանապատվորեն կկարողանանք ձերբազատվել ազգային մեր արժանապատվությունն…
National Interest. ԱՄՆ-ն պետք է կիրառի Մագնիտսկու օրենքն Ալիեւի եւ նրա կնոջ դեմ
«Այժմ, երբ զենքերը լռել են, հեշտ է անտեսել Լեռնային Ղարաբաղը եւ առաջ շարժվել: Դա սխալ կլիներ...
Էս պահին հրաման լինի, պատրաստ ենք ամեն ինչի. գորիսեցիները տխուր են, բայց չեն ընկճվում
Ես արցախյան երեք պատերազմին էլ մասնակցել եմ, այսօր այո, պարտվել ենք, բայց թուրքի ոտքը Գորիս չի մտնի…
Ամենաշատ