News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 05
USD
511.25
EUR
622.14
RUB
6.88
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Այս պահի դրությամբ ռազմական ակտիվ գործողություններ են ընթանում Արցախի Հանրապետության հարավ-արեւելյան սահմանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Մասնավորապես, հակառակորդն օգտագործում է թե հրետանի, թե դիվերսիոն գործողություններ: Օրվա ընթացքում նաեւ օգտագործեց ռազմական ավիացիա: Կարող ենք միանշանակ ասել, որ այն պահից, երբ պետք է ուժի մեջ մտնել ԱՄՆ-ում երեկ ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությոնը, ընդամենը րոպեներ անց Ադրբեջանի կողմից կրկին Արցախի նկատմամբ սկսվել է ռազմական ակտիվ ագրեսիան, եւ այս պահին այն շարունակվում է»,-ասաց նա:

Վահրամ Պողոսյանի խոսքով, սահմանի մյուս հատվածներում վիճակը համեմատաբար ավելի հանգիստ է. «Ասինքն լարվածությունն արտահայտվում է հիմնականում տարբեր զինատեսակներից կրակոցներով մեր դիրքերի վրա: Բայց առավել եւ ինտենսիվ հատվածը հարավ-արեւելյան հատվածն է: Ավիացիան հիմնականում օգտագործվել է խաղաղ բնակավայրերը ռմբակոծելու նպատակով, որտեղ որեւէ ռազմական օբյեկտ չկա»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ այս պահին ճշտում են, թե այդ հարվածներից ինչ վնասներ են պատճառվել բնակավայրերին:

Վահրամ Պողոսյանը նշեց, որ տարբեր ուղղություններով հրետակոծություններ կամ հրթիռակոծություններ լինում  են, օրինակ այսօր Ստեփանակերտում մի քանի անգամ օդային տագնապ է եղել:

«Այն, որ թե խաղաղ բնակավայրերի, թե մեր դիրքերի ուղղությամբ բավականին ինտենսիվ գործողություններ են իրականացվում, եւ սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը որեւէ պայմանավորվածություն չի հարգում: Մենք գիտենք, որ դեռեւս հոկտեմբերի 10-ին պետք է ուժի մեջ մտներ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանը կոպտորեն այն խախտեց՝ փորձելով սուտ եւ կեղծ տեղեկությունների միջոցով այն բարդել հայկական կողմի վրա, որ իբրեւ հայկական կողմն է խախտել: Հետագայում արդեն ֆրանսիական ջանքերը որեւէ արդյունք չտվեցին, իսկ այսօր արդեն ԱՄՆ-ի կողմից գործադրված ջանքերը եւս Ադրբեջանի իշխանությունների կողմից որեւէ կերպով չհարգվեցին»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատերազմը պարտվեցինք անպատրաստության եւ անկազմակերպվածության պատճառով. Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ
Մենք պատերազմը հաղթելու հնարավորություն չունեինք. մենք բավարար համալրված չենք եղել 2020 թվականի պատերազմի համար, բավարար…
Գերմանիայում կոչ են արել Մինսկի խմբին ներգրավել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին
Համոզված ենք, եւ այդ մասին հստակ հասկացրել ենք Մոսկվային, որ Մինսկի խումբը պետք է ներգրավվի այս հակամարտության քաղաքական կարգավորմանը...
Հայկական եւ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են «Կարմիր խաչ»-ին
Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը…
Թուրքական հետախուզությունը հրամայել է ահաբեկիչներին շարժվել դեպի Ադրբեջանին միացված Ղարաբաղի տարածքի խորքը
Տարածաշրջանում նոր բախումների դեպքում սեփական մարդկանց ունենալու ցանկության հետ միասին թուրքական հետախուզությունը նախատեսում է նաեւ բնակեցնել նոյեմբերի 10-ի պայմանագրով հայ բնակչության կողմից լքված տարածքները...
Խաղաղ համակեցության շանս չունենք. մարզվեք, կրթվեք, շատ երեխա ունեցեք ու պատրաստվեք հաջորդ փուլին. Էլիբեգովա
Կափարիչը թռել ա, պանդորայի արկղը բացվել ա եւ այդ հայատյացությունը այսուհետ ստացել ա լեգիտիմ իրավունք արտահայտվելու…
«Դիվանագիտությունը սիրում է լռություն». ԱԳ նախարարը ընթերցեց իր հայտարարության տեքստը, իսկ հարցերին չպատասխանեց
Ինչպես եւ մեր զինվորները, քույրերն ու եղբայրները Արցախում, հայ դիվանագիտությունը եղել եւ շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում...
Ամենաշատ