News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 03
USD
510
EUR
617.61
RUB
6.79
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Այսօր դժվար է կանխատեսել Էրդողանի հետագա քայլերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Էրդողանն ավելի ագրեսիվ է դարձել, չնայած նրան, որ դա կարող է բացատրվել նրանով, որ ծրագրված բլիցկրիգը ձախողվել է՝ չնայած գործադրված ջանքերին:

Պատմաբանի խոսքով՝ հայտնի թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ները, որոնք ակտիվորեն կիրառում են ադրբեջանցի զինվորականները, այսօր չեն գերակշռում օդում, քանի որ դրանք պարզապես չկան:

«Դրանց գերակայությունը Արցախի երկնքում արդեն ավարտվել է: Նա նույնիսկ ցանկալի արդյունքի չկարողացավ հասնել՝ ահաբեկիչների օգտագործելով: Լաչինի միջանցքը «կտրելու» փորձը եւս անհաջողությամբ պսակվեց: Պատերազմն այն ծրագրով չի գնում, որը սկզբնապես մշակվել էր»,-պարզաբանեց Մարուքյանը՝ հավելելով, որ Ֆրանսիայի նախագահի հասցեին հնչեցրած վիրավորանքները եւ ԱՄՆ-ի հասցեին սպառնալիքները միայն վկայում են այն մասին, որ ՆԱՏՕ-ն եւ իր գործընկերները լուրջ խնդիրներ ունեն կոալիցիայի անդամ Անկարայի հետ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը սոցիալական աջակցություն կցուցաբերի Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների քաղաքացիներին
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձեւով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 000 ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի…
Քաշաթաղը հանձնելուց հետո Սյունիքի Խոզնավար գյուղը երեք կողմից շրջափակվել է ադրբեջանական տարածքներով
Գյուղը փոսի մեջ է, երեք կողմից շրջափակված․․․
Սյունիքի, Գեղարքունիքի մարզի տարբեր սահմանամերձ համայնքներից ահազանգում են ադրբեջանցիների սադրանքների մասին. Աբրահամյան
Արդեն քանի անգամ է այս ու նմանատիպ հարցեր են բարձրաձայնվում, սակայն ոստիկանապետն արհամարհելով քաղաքացիների անվտանգության հետ կապված հարցերը, ոստիկանական…
Ներքին Խնձորեսկում մտահոգ են․ սահմանը գյուղից 600 մետր է հեռու
Արոտավայրեր չկա, ով հասցնում է իր անասունը կես գնով վաճառում է, անասունն էլ շատ է․․․
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Բանաձեւում նաեւ արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու եւ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական…
Սթիվեն Բիգան. Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել մարտի դաշտում
Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին վերսկսել աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հետ․․․
Ամենաշատ