News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի խոսքերը «նոր նվազագույն» է անվանել, հաղորդում է DW-ը:

Նա հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը համերաշխություն է հայտնում եվրոպացի հարեւաններին «իսլամիստական ծայրահեղականության դեմ պայքարում»:

Անցած կիրակի Էրդողանը հայտարարել է, որ Մակրոնը «հոգեբույժի կարիք ունի»: Նա Մակրոնին մեղադրել է իսլամաֆոբիայի մեջ այն բանից հետո, երբ Մակրոնը հանդես է եկել ի պաշտպանություն Մուհամեդի մարգարեի սկանդալային ծաղրանկարների հրապարակման:

Ֆրանսիան դատապարտել է Թուրքիայի նախագահի մեկնաբանությունն ու ի պատասխան հետ կանչել Անկարայից իր դեսպանին:

«Մենք հիանալի հասկանում ենք նրանց դիվանագիտական միջոցներն ու աջակցում ենք նրանց»,-ասել է Մաասը՝ նկատի ունենալով Ֆրանսիայի արձագանքը:

Երկուշաբթի Էրդողանը Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները:

Մաասը նշել է, որ չնայած նրան, որ Գերմանիայում եւ ամբողջ Եվրոպայում «մուսուլմանական հավատի միլիոնավոր ազնիվ քաղաքացիներ» կան, սխալ կլիներ միավորել պայքարը բռնության հակված իսլամիստների եւ ընդհանուր իսլամաֆոբիայի դեմ:

«Ցանկացած ոք, ով պարզապես կմիավորի այդ իրական խնդիրները ռասիզմին եւ իսլամաֆոբիային, գործում է անպատասխանատու կերպով եւ ի օգուտ նրանց, ովքեր ցանկանում են պառակտել մեր հասարակությունը»,-ասել է Մաասը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ