News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան մտադիր է ծովում զորավարժություններ անցկացնել հոկտեմբերի 28-ին՝ Հունաստանի ազգային տոնի օրը: Այս մասին հայտարարել է Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը, հայտնում է AP-ը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Հունաստանը եւ Թուրքիան չեղյալ են հայտարարել միմյանց ազգային տոներին անցկացվելիք զորավարժությունները:

Պետսասը նշել է, թե Անկարայի այդ քայլը ցույց է տալիս, որ նա «անվստահելի» գործընկեր է բանակցությունների հարցում: «Վերջին մի քանի օրերի ընթացքում Թուրքիան համառ ջանքեր է գործադրել ապացուցելու, որ ինքը ոչ միայն հանգստությունը խափանող է մեր ավելի լայն տարածաշրջանում, այլեւ բոլորովին անվստահելի զրուցակից»,- ասել է Պետսասը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ուրբաթ օրը ասել էր, որ ե՛ւ Հունաստանը, ե՛ւ Թուրքիան չեղյալ են հայտարարում այս շաբաթ միմյանց ազգային տոներին նախատեսված զորավարժությունները՝ այն անվանելով «ճիշտ ուղղությամբ քայլեր, որոնք կօգնեն նվազեցնել միջադեպերի ռիսկը»:

Բայց Պետսասը երկուշաբթի ասել է, որ հայտարարությունից մի քանի ժամ անց Թուրքիան թողարկել է ծովային անվտանգության նոր նախազգուշացում, որը հայտնի է որպես Navtex, հայտարարելով հոկտեմբերի 28-ին՝ Հունաստանի ազգային տոնին զորավարժությունների մասին:

Նա նաեւ հայտնել է, որ Թուրքիան Navtex-ը մեկնարկել է Հունաստանի Հռոդոս կղզուց հարավ գտնվող հունական մայրցամաքն ընդգրկող տարածքում լրացուցիչ հետազոտություններ կատարելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ