News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 03
USD
509.14
EUR
613.77
RUB
6.73
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդը կորոնավիրուսի պատճառով որոշում է ընդունել բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման միջոցով, դատական նիստերի մեկնարկը հայտարարվելուն պես, դատավարության մասնակիցների համաձայնությամբ, դատական նիստերը էլեկտրոնային հավելվածների միջոցով հեռավար անցկացնելու մասին:

«Հիմք ընդունելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 17-րդ հոդվածը, Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշումը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման միջոցով դատական նիստերի մեկնարկը հայտարարվելուն պես, դատավարության մասնակիցների համաձայնությամբ, դատական նիստերն իրականացնել հեռավար/առցանց՝ բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով:

2. Հանձնարարել Դատական դեպարտամենտի ղեկավարին՝

1) ապահովել ՀՀ դատարանների վարչական շենքեր մուտք գործելու դատարանների նախագահների, դատավորների, դատարանների աշխատակազմերի ղեկավարների համապատասխան ցուցումների հիման վրա այն աշխատակիցներին, որոնց աշխատանքի արդյունքում պետք է ապահովվի դատարանների բնականոն գործունեությունը՝ նվազագույնի հասցնելով նրանց թվաքանակը.

2) ՀՀ դատարանների (դրանց նստավայրերի) գրասենյակներում սահմանել ամենօրյա հերթապահություն՝ ծանրաբեռնվածության հաշվառմամբ՝ նվազագույնի հասցնելով հերթապահ աշխատակիցների քանակը.

3) Դատական կարգադրիչների ծառայության միջոցով արգելել ՀՀ դատարանների վարչական շենքեր մուտք գործել բոլոր այն անձանց, ովքեր չեն հանդիսանում տվյալ օրը կոնկրետ դատարանում նախապես նշանակված դատական նիստերով դատավարության մասնակիցներ (ներկայացուցիչներ).

4) տեխնիկական հնարավորության դեպքում վերացնել իրավասու աշխատակիցների համար «Դատական համակարգ» ծրագրի հասանելիության տարածքային և ժամային սահմանափակումները:

3. Բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ դատարաններին, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին և Դատական դեպարտամենտին հասցեագրված ցանկացած փաստաթուղթ ընդունվելու է առավելապես էլեկտրոնային եղանակով (Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված էլեկտրոնային փոստի հասցեներով):

4. Դատարանների վարույթում գտնվող գործերի նյութերին ծանոթանալու իրավունքի իրականացումն ապահովել բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով:

5. ՀՀ դատավորներին առաջարկել ընդունել էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերը՝ հետագայում, ըստ անհրաժեշտության, դրանց բնօրինակները պահանջելու պայմանով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,- նշված է ԲԴԽ որոշման մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի նախագահը COVID-19-ի պատճառով կարանտինի ներդրումը համեմատել է բռնապետության հետ
Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու գրեթե երբեք դիմակ չի կրում․․․
Ինտերպոլը նախազգուշացրել է COVID-ի դեմ կեղծ պատվաստանյութերի հայտնվելու վտանգի մասին
Ինտերպոլը մտահոգված է այն սպառնալիքից, որ աշխարհում կազմակերպված հանցավորությունը կարող է COVID-19 կորոնավիրուսի դեմ կեղծ պատվաստանյութեր տարածել կամ հափշտակել իրականները․․․
COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ կեղծ լուրերը «երկրորդ համավարակ» են դարձել
Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ֆրանչեսկո Ռոկկան հայտարարել է, որ «այս համավարակին հաղթելու համար պետք է նաեւ հաղթենք անվստահության զուգահեռ համավարակին»․․․
ՊԵԿ-ը՝ Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 23-րդ միջոցառման վերաբերյալ
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը հաստատվել է օգոստոսի 13-ին` ՀՀ կառավարության թիվ 1358-Լ որոշմամբ…
Պուտին. Ռուսաստանը ՀԱՊԿ երկրներում կարող է սկսել կորոնավիրուսի պատվաստանյութի մատակարարումները եւ արտադրությունը
Պուտինը նկատել է, որ ՀԱՊԿ երկրները «կորոնավիրուսի տարածման հետ կապված բարդ վիճակում են գտնվում»...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1264 նոր դեպք. մահացել է 43 մարդ
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 515992 վերջին մեկ օրում` 3375 նոր թեստավորում...
Ամենաշատ