News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 28
Տեսնել լրահոսը


Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել. Հիմա չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ այդ երկրների նախագահների արձագանքը դրան, բայց պետք է իմանաք, որ հայկական կողմն ամեն ինչ արել է, որ հրադադարը պահպանվի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր եթերը վերնագրել է. «Հերթական ձախողված հրադադարի մասին»:

«Արցախի ՊԲ-ն առավոտից շատ զսպված է եղել, բայց այնուամենայնիվ օրվա երկրորդ կեսին կարելի էր արձանագրել, որ հրադադարը, ըստ էության, տեղի չի ունեցել: Արդեն 3-րդ անգամ չհաջողվեց հրադադարը պահպանել»,-ասաց Փաշինյանը հիշեցնելով, որ երեկ երեկոյան ԱՄՆ նախգահ Դոնալդ Թրամփը անգամ շնորհավորել էր Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին՝ ձեռք բերված համաձայնության առթիվ:

«Մենք դեռ չգիտենք, թե այդ նախաձեռնության հեղինակ ԱՄՆ նախագահն ինչպես կարձագանքի հրադադարի ձախողմանը, տապալմանը, բայց ես ուզում եմ ասել, որ կեսգիշերն անց հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ եւ իրեն ուղիղ ասել եմ, որ քանի որ սա իրենց համար առաջին հրադադարն է, իսկ մեզ համար երրորդը, ես կարող եմ մոտավորապես կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու վաղը: Ասել եմ, որ վաղը մեծ հավանականությամբ հրադադարը չի պահպանվի, մեծ հավանականությամբ Ադրբեջանը կասի, որ հայկական կողմն է հրադադարը խախտել:

Հիմնական հարցը, որ ես դնում էի ԱՄՆ պետքարտուղարի առջեւ հետեւյալն էր. ա) եթե հրադադարը տեղի չունենա, ինչպե՞ս եք պարզելու, թե ով է դրա մեղավորը եւ բ) ինչ հետեւանքներ է ունենալու հրադադարի խախտումը այն խախտող կողմի համար:

Ես իհարկե, հիմա կոռեկտ չեմ համարում ասել, թե ինչ է պատասխանել ԱՄՆ պետքարտուղարը: Ես հույս ունեմ, որ ԱՄՆ ներկայացուցիչը կպատասխանի այս հարցերին այսօր, քանի որ այնտեղ արդեն լուսանում է: Այսինքն արդյոք իրենք պարզեցին, թե ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը, եւ եթե պարզեցին, ի՞նչ հետեւանքներ է դա ունենալու հրադադարը խախտած կողմի համար»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս հարցերի պատասխանները կարեւոր են նաեւ այն իմաստով, թե մենք ինչպիսի աշխարհում ենք ապրում:

«Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների ջանքերը հրադադար հաստատելու եւ դիվանագիտական լուծում գտնելու անցնցում են ապարդյուն: Ընդ որում, նրանք անկեղծորեն ուզում են, որ հրադադարը հաստատվի, որովհետեւ նրանք իրենց անունն են դնում այս ամենի տակ: ԱՄՆ-ի դեպքում հարցն ավելի է սրվում, քանի որ այդ երկրում հիմա նախընտրական արշավ է եւ ըստ էության, խոսքը միջազգային իրավիճկի վրա ազդելու նախագահ Թրամփի կարողությունների մասին է: Եթե ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան չեն կարողանում հրադադար հաստատել այս հակամարտության գոտում, դա նշանակում է, որ մենք հենց հիմաապրում ենք բոլորովին ուրիշ աշխարհում, եւ պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ աշխարհը:

Ես չեմ պնդում, որ դա այդպես է, որովհետեւ մենք դեռ հույս ունենք, որ երեք նախագահների ջանքերը կոնկրետ արդյունքներ կտան»,-ասաց ՀՀ վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի 200 մասնակիցների համար ծրագրավորման դասընթացներ են բացվել
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ Բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների միությունը․․․
Բաքվի բռնապետը հայտնվել է իր իսկ լարած ծուղակում. Վարդան Ոսկանյան
«Նահատակության գաղափարը օգտագործվելու է հենց Բաքվի բռնապետի դեմ պայքարում»…
Պահանջում եմ 24 ժամում հրապարակել պատերազմի օրերին Փաշինյանի հետ կայացած հանդիպումների ձայնագրությունները. Սաղաթելյան
«Հերիք է մարդկանց մոլորեցնեք, մեր ժողովուրդը ամեն ինչ պետք է իմանա»…
Ղարաբաղի՝ Բաքվի կողմից օկուպացված տարածքների 72 տոկոսը նախկին իշխանությունների օրոք սակարկության առարկա է եղել. Փաշինյան
Նա նաեւ նշեց, որ ընդդիմությունը հարցեր է տալիս՝ քաջ գիտակցելով, որ...
Սատանովսկի. Մոսկվան Հայաստանի համար առաջ էր քաշում շատ ավելի շահավետ գաղափարներ, քան այն, ինչին ստիպված էին գնալ
Պատերազմից առաջ եւ պատերազմի սկզբում․․․
Փաշինյանը «մեղավորներ» է գտել. Ղարաբաղի սուբյեկտայնության նվազումը գործող ընդդիմության սխալն է, ոչ թե՝ իշխանության
Ըստ վարչապետի՝ դրա մեղավորը բացառապես նախորդ իշխանությունն է․․․
Ամենաշատ