News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը արբանյակներից գաղտնի տվյալների փոխանակման վերաբերյալ ռազմական համաձայնագիր կստորագրի Միացյալ Նահանգների հետ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը մեկնել են Նյու Դելի՝ Հնդկաստանի առաջնորդների հետ բանակցությունների համար, հաղորդում է Reuters-ը:

Բարձրաստիճան դիվանագետների եւ զինվորականների հետ պաշտոնական բանակցությունների նախաշեմին Էսպերը հանդիպել է իր հնդիկ գործընկեր Ռաջնաթ Սինգհի հետ: Նրանք քննարկել են «Աշխարհատարածքային փոխգործակցության տվյալների փոխանակման եւ համագործակցության մասին» հիմնական համաձայնագիրը, որը պատրաստ է ստորագրման:

Համաձայնագիրը Հնդկաստանին հնարավորություն կտա հասանելիություն ունենալ մի շարք տեղագրական, ծովային եւ աերոնավիգացիոն տվյալների, որոնք կենսական կարեւոր են համարվում հրթիռների եւ զինված անօդաչու թռչող սարքերի նշանառության համար: Դա նաեւ հնարավորություն կտա Միացյալ Նահանգներին նավիգացիայի եւ ավիոնիկայի առաջատար միջոցներ տրամադրել ԱՄՆ-ից Հնդկաստան մատակարարվող ինքնաթիռների համար, ասել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում աղբյուրը:

Ամերիկյան ընկերությունները 2007 թվականից Հնդկաստանին ավելի քան 21 միլիարդ դոլարի զենք են վաճառել: Վաշինգտոնը Հնդկաստանի կառավարությանը հետեւողականորեն կոչ է անում պայմանագրեր կնքել, որոնք թույլ կտան գաղտնի տեղեկատվություն եւ գաղտնագրված հաղորդագրություններ փոխանակել՝ բարձրակարգ ռազմական տեխնիկայի ավելի արդյունավետ օգտագործման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ