News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի  «Թևանիկ» ֆիլմի Թևանիկի դերակատար Հովհաննես Խոդերյանից հարազատներն արդեն 9 օր է՝ որևէ տեղեկություն չունեն։ Նա՝ հոկտեմբերի 16-ին, իսկ եղբայրը՝ Միհրան Խոդերյանը՝ հոկտեմբերի 6-ին որպես կամավոր մեկնել էին ռազմաճակատ։ NEWS.am-ի հետ զրույցում 22-ամյա Հովհաննեսի քույրը՝ Նելլի Խոդերյանը մանրամասներ պատմեց եղբոր անհետացման մասին։

«Հոկտեմբերի 18-ին Հադրութում 26 հոգի շրջափակման մեջ են ընկել, այդ թվում եղբայրներս՝ Միհրանն ու Հովհաննեսը։ Միհրանի պատմելով՝ «Հովհաննեսի զենքը չէր կրակում, մենք մագազին էինք տալիս, որ լիցքավորի», հետո երբ տեսել են, որ թշնամին դեպի իրենց է գալիս, Հովհաննեսը վազել է, իրեն ուսից վիրավորել են։ Ընկերներից մեկը փորձել է Հովհաննեսին տանել ծառի մոտ, որ թաքցնի։ Այդ ընթացքում ինչ-որ պայթյուն է եղել, որից Միհրանն ուշաթափվել է, հետո, երբ զարթնել է՝ տեսել է, որ իրեն հետ են քաշում, գոռացել է՝ Հովհաննեսն էնտեղ մնաց, բայց չեն կարողացել հետ գնալ»,- պատմում է Նելլին։

Հովհաննես Խոդերյանի հարազատները դիմել են պատկան բոլոր մարմիններին, որպեսզի որևէ լուր ստանան նրանից, սակայն ապարդյուն։ Ըստ Նելլիի՝ զոհվածների ցանկում եղբոր անունն առ այսօր չկա։ Բժշկական կենտրոններում ևս փնտրել են, սակայն կրկին՝ անարդյունք։

«Ոչ մի լուր չկա, ո՛չ զոհվածների ցանկում անունը կա, ո՛չ վիրավորների, ո՛չ էլ այն վայրից, որտեղ վերջին անգամ իրենք եղել են, անգամ տեղեկություն չունենք՝ արդյոք վիրավորներ կա՞ն, դո՞ւրս են եկել, զոհվածներին հանե՞լ են, թե՞ ոչ»,- ասաց Նելլին։

Միհրանը հիմա տանն է, բուժօգնության կարիք չունի, սակայն ծանր հոգեբանական վիճակում է գտնվում։

«Միհրանն ասում է՝ ես վստահ եմ, որ եղբայրս ողջ է, որովհետև միայն ուսն էր վիրավորվել, իսկ դա մահացու վիրավորում չի եղել»,- հավելեց Նելլին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ