News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան փորձում է կրոնական խաղաթուղթը խաղարկել Միջերկրական ծովի արեւելքում, ինչը լարվածություն է հաղորդում տարածաշրջանին, ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք հանդիպում ենք դժվարին ժամանակներում, երբ արեւելյան Միջերկրական ծովը, Հարավային Կովկասը եւ մեր տարածաշրջանը ենթարկվում են տարբեր վտանգների եւ ռիսկերի: Բանակցությունների ընթացքում ես հնարավորություն կունենամ ձեզ տեղեկացնել հարեւան երկրի՝ Թուրքիայի գործողությունների մասին: Դժբախտաբար, այս երկիրը անընդհատ խախտում է բոլոր միջազգային նորմերը, տարածաշրջանում խաղաղության բոլոր հարցերը»,- ասել է Միցոտակիսը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

«Եվ հատկապես ինձ անհանգստացնում է այն, որ Թուրքիան իր գործողություններով օգտագործում է կրոնական հարցը, եւ դա լարվածություն է հաղորդում մեր տարածաշրջանին: Կարծում եմ, որ բոլորիս համար շահեկան է դադարեցնել նման սադրիչ գործողությունները եւ գծել հատուկ սահմաններ այս երկրի համար, որի շրջանակներում նա կարող է շարժվել»,- ասել է Հունաստանի վարչապետը:

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հունաստանին եւ Թուրքիային կոչ է անում հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել Միջերկրական ծովի արեւելքում լարվածությունը մեղմելու համար եւ պատրաստ է միջնորդ դառնալ ճգնաժամի կարգավորման գործընթացում, եթե կողմերը շահագրգռվածություն ցուցաբերեն:

«Անհրաժեշտ է հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու եւ այստեղ ծագող բոլոր խնդիրների կարգավորմանն անցնելու համար, իսկ դրանք շատ են: Սա վերաբերում է նաեւ այն հարցերին, որոնք կարգավորվում են «Ծովային իրավունքի մասին» 1982թ. կոնվենցիայով, ներառյալ այն հարցերը, երբ հարեւան պետությունների իրավունքները համընկնում են եւ պահանջում են բանակցային լուծում՝ ուղղակի երկխոսության միջոցով»,- ասել է Լավրովը: Ռուս նախարարը նշել է, որ Մոսկվան կայուն ու լավ հարաբերություններ ունի տարածաշրջանի երկրների հետ: «Եթե մեր գործընկերների կամքը եւ հետաքրքրությունը լինի, մենք պատրաստ կլինենք ամեն կերպ նպաստել այստեղ իրավիճակի կարգավորմանը»,- հավելել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ