News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան թուրքական արտադրանքի պատասխան բոյկոտ չի նախատեսում եւ կշարունակի բանակցություններն ու հարաբերությունները Թուրքիայի ու նրա նախագահի հետ: Այս մասին հայտարարել է առեւտրի նախարար Ֆրենկ Ռիստերը, հայտնում է Reuters-ը:

«Օրակարգում վրեժխնդրություն չկա»,- RTL ռադիոյին տված հարցազրույցում ասել է Ռիստերը: Այնուամենայնիվ, նա կրկնել է, որ կառավարությունը դատապարտում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վերջերս արած մեկնաբանությունները նախագահ Էմանուել Մակրոնի վերաբերյալ:

Ավելի վաղ Էրդողանը հայրենակիցներին կոչ էր արել այլեւս ֆրանսիական ապրանքներ չգնել:

Ֆրանսիան շաբաթ օրը խորհրդակցության համար հետ էր կանչել Թուրքիայում իր դեսպանին, երբ Էրդողանը կասկածի տակ էր դրել Մակրոնի հոգեկան առողջությունը եւ վերաբերմունքը իսլամի ու մահմեդականների նկատմամբ: Մակրոնը քննադատել էր Ֆրանսիայում արմատական մահմեդականներին, ովքեր զբաղվում են «իսլամիստական անջատողականությամբ»: Այնուամենայնիվ, նախօրեին Էրդողանը կրկնել է իր լկտի հայտարարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ