News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 01
USD
506.98
EUR
607.41
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ առաջնագծում գտնվող ոստիկանության մի ծառայող դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

«Ծառայողական քննությամբ ճշտվել է այդ ծառայողի ինքնությունը, ինչպես եւ՝ ովքեր են տեսանյութը տարածել:

Մասնավորապես պարզվել է, որ տեսագրությունն արվել է պատերազմի առաջին օրերին, երբ համալրման գործողությունների հրատապությունը դեռ որոշակի խնդիրներ էր առաջացնում:

Հետագայում բոլոր խնդիրները լուծվել են, եւ մարտական հերթապահությունը կարճ ժամանակում կանոնակարգված բնույթ է ստացել:

Մեր քաղաքացիներին հորդորում եւ կոչ ենք անում առանց հանգամանքները ստուգելու այս կարգի նյութեր չտարածել, չընդհանրացնել մասնավոր դեպքերը, ինչպես եւ նման նյութերի մասին տեղյակ պահել պատկան մարմիններին:

Հիշյալ տեսանյութի առնչությամբ ծառայողական քննությունը շարունակվում է:

Ըստ քննության արդյունքների կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Տպել
Ամենաշատ