News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 03
USD
509.14
EUR
613.77
RUB
6.73
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Մեկ ամիս է՝ հայ ժողովուրդը թաթախված է պարտադրված պատերազմում և այսօր մեզ համար օրախնդիր է թշնամուն խաղաղություն պարտադրելը, ասում է ՀՅԴ ջոկատի՝ պատերազմում զոհված կամավոր Արշակ Մելիքյանի եղբայրը՝ Հարութը։ Արշակի նախնիները Պռոշյանում են հաստատվել գաղթելով Արևմտյան Հայաստանից։ Արշակը կնոջ հետ ծրագրել էր հաջորդ տարի այցելել պատմական հայրենիք՝ Էրգիր, բայց զոհվեց հայրենիքի պաշտպանության համար՝  Արցախի հյուսիսարևելյան սահմանին՝ ՀՅԴ կամավորների հետ ռազմավարական կարևոր նշանակության Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող  բարձունքն ազատագրելիս: Նա զոհվեց՝ չհասցնելով անգամ տեսնել նորածին որդուն՝ Տիգրանին։

«Սեպտեմբերի 27–ի առավոտյան, երբ պատերազմի լուրը ստացվեց, Արշակն արդեն ՀՅԴ կամավորների հետ Արամ Մանուկյանի արձանի մոտ էր։ Ուզում էր առաջին վաշտի հետ մեկնել Արցախ, բայց չստացվեց։ Հետո անմիջապես գնաց վարժանքների ու արդեն հոկտեմբերի 2–ին երկրորդ վաշտի հետ մեկնեց ռազմաճակատ»,– պատմեց եղբայրը՝ շեշտելով, որ Արշակը գիտակցված է գնացել կռվի՝ քաջ իմանալով, թե ուր է գնում, ինչի համար և ինչ կարող է իր հետ պատահել։

Արշակը կնոջը խոստացել էր, որ որդու ծնվելուց հետո կվերադառնա, որովհետև գիտեր՝ կռվի է գնում հաղթելու համար։

«Ասում էր՝ մինչև հոկտեմբերի 23-24–ը տղաս կծնվի, դուք էլ էստեղ եք, ի՞նչ է եղել որ, ես էլ Արցախից կգամ՝ կտեսնեմ։ Արշակը երբեք չէր մտածում, որ գնալու է նահատակվելու, այլ ասում էր՝ կգնանք, կհաղթենք, հետ կգանք, իսկ այդ տրամաբանությամբ կռիվ գնացողն իսկապես հաղթում է»,–ասաց Հարութը։

Նրա խոսքով՝  «Կամավորական շարժումի» տղաներից յուրաքանչյուրը գիտեր, որ գնում է պատերազմի, գնում է մարտական առաջադրանք կատարելու, ոչ թե նկարվելու կամ սպասելու։

«Նրանք ընտրել էին դժվարին ուղին, քանի որ իրենց որակն է այդպիսին, և ես կարծում եմ, որ իրենց գործը գերազանց են կատարել։ Իսկ իրենց կյանքի գնով ազատագրվածը, իրենց արյան գնով պահածն արդեն իսկ հաղթանակ է»,–ասաց նա։

Իսկ վերջնական հաղթանակը, ըստ նրա, այն է, որ մեզ հաջողվի պահել Արցախն իր ամբողջությամբ։

«Նրանք, ովքեր գնացել են կռիվ, իմ եղբայրներն են, մենք մի ազգ ենք, բոլոր զոհերն իմ եղբայրներն են և ինձ համար ցավը նույնն է։ Արդեն մեկ ամիս է՝ թաթախված ենք պարտադրված պատերազմում և մեր խնդիրն է խաղաղություն պարտադրելը թշնամուն։ Սա մեր «կամ–կամ»–ն է. այսինքն կա՛մ հաղթում ենք՝ լինում է Հայաստանի Հանրապետություն և Արցախ, կամ չենք հաղթում և կորցնում ենք ամեն ինչ։ Սա գոյության պատերազմ է, քանի որ վտանգված է Հայաստանի գոյությունը»,–ասաց Հարութը՝ Աստծուն խնդրելով, որ եղբորորդու՝ Տիգրանի ծնունդը մոտալուտ հաղթանակի ավետիսը դառնա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերջին լուրերը. տեսանորությունների թողարկում՝ անգլերեն. 02.12.2020
Թուրքիան հայտնել է Ղարաբաղում իրավիճակի մոնիթորինգի համար թուրք-ռուսական դիտորդական կենտրոնի կառուցման մասին
Ներկայումս ընթանում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մոնիթորինգի համար թուրք-ռուսական դիտորդական կենտրոնի կառուցման աշխատանքները․․․
Պետք է ամեն ինչ անել գերիների փոխանակման գործընթացը հնարավորինս արագացնելու համար. Ավինյանը՝ ԿԽՄԿ պատվիրակությանը
Դեկտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպի գլխավորությամբ…
ՔՊ-ի գրասենյակից զինվորական համազգեստ և զենք բաժանվելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել. դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազությունը, իրականացվող մշտադիտարկման շրջանակներում պարտադիր…
Փաշինյանը ՀԱՊԿ նիստում առաջնահերթ է համարել որեւէ սադրանքի բացառումն ու գերիների և զոհվածների մարմինների փոխանակումը
Նիստի ընթացքում քննարկվել են կազմակերպության շրջանակում դաշնակցային փոխգործակցությանը, ՀԱՊԿ-ի շարունակական արդյունավետության բարձրացմանը...
«Բոլորը բոլորի դիմաց». Տիգրան Ավինյանը Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է գերիների փոխանակման գործընթացը
Տիգրան Ավինյանն ասել է, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը...
Ամենաշատ