Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ, ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։
Այդ ծանր պարտականությունների կատարումը նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։ Ստեղծված պատերազմական ծանր իրավիճակում, իսկապես, շատ են անելիքները»,-գրել է Վահրամ Պողոսյանը։
Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել...
Опубликовано Վահրամ Պողոսյան/Vahram Poghosyan Понедельник, 26 октября 2020 г.