News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թայվանը նշել է, որ հրթիռներ եւ այլ սպառազինական համակարգեր վաճառելու ԱՄՆ վերջերս արված առաջարկը կխթանի պաշտպանությունը` Չինաստանի կողմից աճող սպառնալիքների ֆոնին, հաղորդում է AP-ն:

«Այս զենքի գնումը կբարձրացնի Թայվանի ստույգ մարտական հնարավորությունները եւ դրա ասիմետրիկ մարտական հնարավորությունները»,- ասել է ՊՆ խոսնակ Շի Շուն-վենը: «Դա նաեւ կբարձրացնի մեր ընդհանուր մարտունակությունը` Թայվանի նեղուցում խաղաղության եւ կայունության պահպանման գործում մեր դերն ունենալու համար»:

Նախօրեին Չինաստանը հայտարարել էր, որ պատժամիջոցներ կկիրառի սպառազինության համակարգեր արտադրող ամերիկյան ընկերությունների, այդ թվում` Lockheed Martin Corp.-ի, Raytheon Technologies Corp-ի. եւ Boeing Co.-ի պաշտպանական մասնաճյուղի դեմ` Թայվանին զենք վաճառելու կապակցությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ