News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենահարուստ 10 մարդկանց կարողությունը երկուշաբթի նվազել է 14,4 մլրդ դոլարով, վկայում են «Բլումբերգ» գործակալության կողմից հաշվարկվող Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալները։

Երկուշաբթի սակարկությունների արդյունքներով՝ BBI-ի վարկանիշի թոփ տասնյակի միայն 2 միլիարդատիրոջ է հաջողվել իր կարողությունն ավելացնել․ Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հարստացել է միանգամից 2,88 մլրդ դոլարով, նա վարկանիշի 4-րդ հորիզոնականում է, իսկ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 263 մլն դոլարով, նա շարունակում է մնալ վարկանիշի առաջատարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մինչդեռ Forbes-ը հայտնում է, վկայակոչելով իր Forbes Real-Time հաշվիչին, որ աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը մեկ օրում նվազել է ավելի քան 17 մլրդ դոլարով, իսկ առաջին տասնյակից միակ բիզնեսմենը, ում կապիտալը չի նվազել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է։ Պարբերականի տվյալներով՝ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը կորցրել է 66 մլն դոլար։

Համաշխարհային միլիարդատերերի առաջին տասնյակում հիմնականում ամերիկացիներ են, միայն երկու հորիզոնական են զբաղեցնում մյուս երկրներից մեծահարուստ քաղաքացիներ՝ Reliance Industries-ի սեփականատեր Մուկեշ Ամբանին Հնդկաստանից եւ Louis Vuitton Moët Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն Ֆրանսիայից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ