News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2020 թվականին աշխարհում ուղիղ արտասահմանյան ներդումները կնվազեն 30-40 տոկոսով, սակայն անկումը կարող է էլ ավելի ուժեղ լինել՝ մոտ 50 տոկոս՝ պանդեմիայի երկրորդ ալիքի պատճառով: Նման կանխատեսում է արել Առեւտրի եւ զարգացման ՄԱԿ համաժողովը (ԱԶՄՀ):

Նշվում է, որ 2020 թվականի առաջին երեք եռամսյակներում ֆինանսական ինդիկատորները համապատասխանում են հունիսին արված կանխատեսումներին: «2020 թվականի կանխատեսումները լի են անորոշությամբ: Հաշվի առնելով պանդեմիայի երկրորդ ալիքը որոշ զարգացած երկրներում, անկումը՝ գրեթե 50 տոկոս, որը գրանցվել է 2020 թվականի առաջին կիսամյակում, կարող է ձգձգվել»,-նշում են փորձագետները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: ԱԶՄՀ տվյալներով՝ ուղիղ արտասահմանյան ներդումների ոլորտում իրավիճակի զարգացումը կախված կլինի առողջապահական ոլորտում ճգնաժամի տեւողությունից եւ պանդեմիայի տնտեսական հետեւանքների դեմ պայքարի հարցով քաղաքական գործողությունների արդյունավետությունից:

ԱԶՄՀ տվյալներով 2020 թվականի առաջին կիսամյակում ուղիղ արտասահմանյան ներդումների անկումը կազմել է 49 տոկոս՝ համեմատած 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ, քանի որ աշխարհում լոքդաունները դանդաղեցրել են առկա ներդրումային ծրագրերը, իսկ խորը ռեցեսիայի հեռանկարը հանգեցրել է նոր ծրագրերի վերագնահատման:

Այս տարվա առաջին կիսամյակում ուղիղ արտասահմանյան ներդրումների զգալի կրճատումը գրանցվել է արդյունաբերական զարգացած երկրներում՝ 75 տոկոսով, մինչեւ 98 միլիարդ դոլար: Հյուսիսային Ամերիկայում ուղիղ արտասահմանյան ներդրումները նվազել են 56 տոկոսով, մինչեւ 68 միլիարդ դոլար: Զարգացող երկրներում առաջին կիսամյակում անկումը կազմել է 16 տոկոս, ինչը փորձագետների խոսքով՝ քիչ է, քան ակնկալվում էր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ