News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանություն տվեցին օրենքների մի շարք փոփոխությունների: Այդ թվում՝

«Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ (կողմ՝ 73, միաձայն);

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ (կողմ՝ 73, միաձայն);

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ (կողմ՝ 73, միաձայն);

Հարկային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ (կողմ՝ 73, միաձայն):

Պատգամավորները վավերացրեցին նաեւ մի քանի վարկային համաձայնագրեր, այդ թվում՝

«Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի վավերացում (կողմ՝ 73, միաձայն);

«Հասարակական ենթակառուցվածք II, փուլ՝ 3 ծրագրի մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրի վավերացում (կողմ՝ 73, միաձայն);

«Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ - փուլ 1» - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրի վավերացում (կողմ՝ 73, միաձայն);

«Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրի վավերացում (կողմ՝ 72, միաձայն):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ