News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բելառուսում «գունավոր հեղափոխությունն», ի թիվս այլոց, նպատակ է ունեցել խափանել Միութենական պետության ինտեգրացիան եւ պառակտել ՌԴ-ի հետ հարաբերությունները, այսօր ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բոլորովին վերջերս Արեւմուտքի քաղաքական եւ ֆինանսական աջակցությամբ Բելառուսում իշխանափոխության փորձ ձեռնարկվեց։ Ի թիվս այլոց, դա կատարվում էր Միութենական պետության շրջանակում ինտեգրացիաի գործընթացը խափանելու, ռուս-բելառուսական հարաբերություններում պառակտում մտցնելու նպատակով»,- ասել է նա 2 երկրների պաշտպանության նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստում։

Նրա խոսքով՝ իրենք բելառուս գործընկեր Վիկտոր Խրենինի հետ վճռականորեն դատապարտում են այդպիսի գործողությունները եւ անընդունելի համարում մյուս երկրների ներքին գործերին միջամտությունը։

Շոյգուի կարծիքով՝ ԱՄՆ-ն «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիայի միջոցով մի շարք երկրներում նպատակաուղղված մեծացնում է լարվածությունը, սասանում ներքաղաքական իրավիճակը։ Սա խախտում է միջազգային իրավունքը եւ անտեսում ինքնիշխան պետությունների շահերը, կարծում է գեներալը։

«Բելառուսը եղել եւ մնում է մեր մերձավոր հարեւանը, հուսալի դաշնակիցն ու ռազմավարական գործընկերը։ Սա հատկապես կարեւոր է պահպանվող համաշխարհային անկայունության պայմաններում»,- հավելել է Շոյգուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ