News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 03
USD
509.14
EUR
613.77
RUB
6.73
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Թուրքիան չպետք է խառնվի Ֆրանսիայի ներքին գործերին, ասել է ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինը այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները` Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին մեղադրելով իսլամաֆոբիայի մեջ:

«Մեզանից յուրաքանչյուրին պետք է ցնցի այն, որ արտաքին տերությունները խառնվում են Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններին»,- ասլ է Դարմանինը France Inter ռադիոյին` հավելելով, որ նկատի ունի Թուրքիային եւ Պակիստանին: «Թուրքիան չպետք է խառնվի Ֆրանսիայի ներքին գործերին»,- հավելել է Դարմանինը:

Հոկտեմբերի 23-ին, ելույթ ունենալով սպանված ուսուցչի հիշատակին նվիրված արարողությանը, Էմանուել Մակրոնն ասել էր, որ իսլամը ճգնաժամային վիճակում է: «Մենք չենք հրաժարվի ծաղրանկարներից եւ նկարներից»,- հավելել է նա:

Որոշ մահմեդական պետությունների ղեկավարներ նույնպես ակնհայտ դժգոհությամբ ընդունեցին Ֆրանսիայի ղեկավարի խոսքերը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մակրոնին «հոգեկան հիվանդ» է անվանել եւ խորհուրդ տվել «հետազոտվել»: Ի պատասխան` Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել իր դեսպանին Անկարայից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ