News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարցս քաղաքական ենթատեքստ չունի, եւ իսկապես ուզում եմ հասկանալ՝ կա՞ արդյոք այս մոլորակի վրա մի այլ ժողովուրդ, որ կարող է իր երկրին ավելին տալ, քան տալիս է մեր Ժողովուրդը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը։

«Ժողովուրդն ուրիշ ի՞նչ պիտի աներ, որ բավարար չափով «թասիբ» ունենար

Դարձյալ ստիպված եմ գրում։ Եվ չեմ խոսելու հայտնի «լայվի» մասին։ Այդ մասին ամենատարբեր մոտեցումներով համացանցում քննարկումներ են տեղի ունենում։ Ուզում եմ ուղղակի հասկանալ՝ ժողովուրդն այս աննախադեպ պատերազմում անում է անկարելին՝ Հայրենիքի զոհասեղանին դնելով անգնահատելին՝ իր ու իր զավակի կյանքը, իր արյունը։ Տալիս է անտրտունջ, լուռ ցավով, ատամները սեղմած, նաեւ ապավինելով «Մահ իմացեալ անմահութիւն է» իր հազարամյա ԱԶԳԱՅԻՆ ու քննություն բռնած կենսափիլիսոփայությանը։ Մյուս, ավելի պակաս նշանակության զոհողությունների մասին՝ գումար, առաջին անհրաժեշտության ապրանքներ եւ այլն, չեմ ասում։ Դա շատ ակնհայտ է, ինչպես նաեւ Մարտնչող Ոգին է աերկբայելի։ Չէ, իսկապե՛ս, ուրիշ ի՞նչ պիտի դեռ տա իր Հայրենիքին Հայ Մարդը, որ դեռ չի տվել։

Հարցս քաղաքական ենթատեքստ չունի, եւ իսկապես ուզում եմ հասկանալ՝ կա՞ արդյոք այս մոլորակի վրա մի այլ ժողովուրդ, որ կարող է իր երկրին ավելին տալ, քան տալիս է մեր Ժողովուրդը»,- գրել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ