News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մեր բոլոր իշխանություններն էլ խնդիրը տեսել են փոխզիջումների մեջ, ուղղակի Ադրբեջանն ամեն անգամ, երբ այդ փոխզիջումը եղել է, եկել  մի քիչ ավելին է ուզել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը՝ անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մենք պատրաստ ենք անգամ ցավոտ փոխզիջումների:

«Հիմա Ադրբեջանն ուզում է կամ ամբողջը, կամ ոչինչ: Վարչապետի ասածը դա էր: Ինքն ասում էր, որ ինքը պատրաստ է փոխզիջման, ինքը պատրաստ է պատերազմը կանգնեցնելուն, բայց Ալիեւն ուզում է ամբողջը: Եթե կա ուրիշ ելք, բացի կռվելը, ասեք ես էլ իմանամ:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ չափի փոխզիջումների մասին է խոսքը, դրա համար պետք է բանակցության մեջ լինես, պետք է իմանաս իրենք ինչ են ասում, եռանախագահողներն ինչ են ասում, առաջարկություններն ինչ նրբություններ ունեն, խաղաղապահներն ինչպիսի ուժեր են, ինչ ձեւով են կանգնում՝ խնձորաձեւ, ժապավենաձեւ, Հայաստանի սահմանով, մենակ Արցախի սահմանով, ի՞նչ ժամկետներում: Որ ասում են սատանան նրբությունների մեջ է, դա իսկապես այդպես է: Ես չէ, որ այդ հարցին պետք է պատասխանեմ, այդ հարցը պատասխանը ԱԳՆ-ի ու վարչապետի մոտ է»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ