
Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ, բոլորս պիտի կռվենք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա, նաեւ հավելել է. «Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եթե չկռվենք, հայրենիքը մեր աչքի առաջ մետր-մետր մաշվելու է, մենք կորցնելու ենք մեր արժանապատվությունն ու անկախ ազգ լինելու իրավունքը և նզովվելու ենք սերունդների կողմից։
Էնպես որ պիտի կռվենք։
Վերակազմակերպվենք, լուծենք եղած խնդիրները, հաղթահարենք ինքներս մեզ և կռվենք։ Եվ հաղթանակը մերն է լինելու»:
Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ։ Բոլորս պիտի կռվենք։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եթե չկռվենք, հայրենիքը մեր աչքի առաջ...
Опубликовано Արարատ Միրզոյան - Ararat Mirzoyan Вторник, 27 октября 2020 г.