News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը կրոնի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արտահայտություններից հետո նրան կոչ է արել «դադարեցնել հարձակումները հավատի վրա», փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մակրոնը չի կարող չիմանալ, որ մարգարեի ծաղրանկարները հավատացյալները ցավագին են ընդունում։ Նա իր գործողություններով, հակառակը, կրակը բորբոքում է, այլ ոչ թե մարում։ Դադարեցրու հարձակումները հավատի վրա»,- իր Telegram ալիքում նշել է Քադիրովը։ «Մինչեւ նա եւ Եվրոպայի մյուս երկրների առաջնորդները չսկսեն հարգանքով վերաբերվել այնպիսի հասկացություններին, ինչպիսին են «կրոնը», «մշակույթը», «բարոյականությունը», իրենց պետություններում չի լինի արժանի ապագա եւ կարգ։ Կրոնի նկատմամբ ծաղրալից վերաբերմունքը, ծանակումը՝ այս ամենը նրանք համարում են ազատ խոսքի պահպանում, բայց իրենք միաժամանակ հարձակվում են մյուս մարդկանց արժեքների վրա»,- նշել է Չեչնիայի ղեկավարը։

Քադիրովը նշել է, որ ոչ ոք իրավունք չունի կրոնին ծաղրալից կերպով վերաբերվել, եւ հավելել է, որ ֆրանսիական իշխանությունները «խիզախություն չունեն ընդունելու, որ կրոնի ծանակումն ու ծաղրանկարներն են դարձել Փարիզի արվարձանում մանկավարժի ողբերգական ճակատագրի պատճառը»։

Մակրոնը հոկտեմբերի 20-ին զգուշացրել էր, որ Ֆրանսիայի իշխանությունները «ակտիվ պայքար կծավալեն ընդդեմ արմատական գաղափարախոսության կրողների եւ նրանց ստեղծած ասոցիացիաների»։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 16-ին երեկոյան Քոնֆլան Սենթ Օնորին քաղաքում սպանվել էր ուսուցիչը, որն ավելի վաղ դասաժամին երեխաներին ցույց էր տվել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը, որը հրապարակել էր Charlie Hebdo ամսագիրը։ Վրդովմունք էր հարուցել նաեւ Մակրոնի հայտարարությունը, որը նա արել էր մանկավարժի հիշատակի արարողության ժամանակ։ Նա այդ ժամանակ, մասնավորապես, հաստատել էր, որ Ֆրանսիան շարունակելու է հրապարակել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ