News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը չեմ ուզում մեկնաբանել, որովհետև նախ՝ ռազմական դրություն է, և երկրորդ՝ կուսակցությունում որևէ քննարկում չի եղել, և ես լիազորված չեմ կուսակցության անունից կարծիք արտահայտել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե անհրաժե՞շտ է համարում Կառավարության հրաժարականը, ինչի մասին հայտարարել է նախկին վարչապետն ու ընդգծել, որ ողջ իշխանությունը պետք է հանձնել բանակին։

«Մեր կուսակցության կարծիքը շատ հստակ ներառված է եղել 16 կուսակցության համատեղ հայտարարության մեջ։ Ավելին՝ մեր կուսակցության կարծիքները, մտահոգությունները, առաջարկությունները ես փակ հանդիպման ժամանակ գրավոր ներկայացրել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ռազմական դրություն է, ինչ ու ինչպես էլ ասեմ՝ թշնամին պիտի կարդա, իմանա, մենք պիտի զերծ մնանք խուճապից և ոչ արդյունավետ կառավարումից, թասիբներ, անթասիբներ փնտրելուց»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ 16 կուսակցության համատեղ հայտարարությունը մեկ շաբաթից ավել է՝ ինչ արվել է, և որևէ արձագանք, բացի նրանից, որ ի գիտություն են ընդունել, չկա։

Եթե 16 կուսակցությունների համատեղ հայտարարությանը արձագանք չեղավ, և փաստացի չընդունվեց Կառավարության կողմից, այդ դեպքում ելքն այս իրավիճակից ինչպե՞ս են պատկերացնում, հարցին Էդուարդ Շարմազանովն արձագանքեց․

«Պետք է պնդել, որ ընդունեն։ Պետք է որոշումներ կայացնող մարմին ստեղծվի, ընդհուպ՝ պետական պաշտպանության կոմիտեի նման ինչ-որ բան։ Հիմա յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի ոչ թե իր կուսակցական, նեղ անձնական շահերով, պաշտոնը պահելով, այլ պետական շահով։ Այստեղ կենաց ասելու ժամանակը չի, ամեն մեկն իր տեղը պետք է աշխատի։ Մենք ունենք ճիշտ կազմակերպման, ռեսուրսները արդյունավետ օգտագործելու հրամայական, իսկ էդ ռեսուրսները արդյունավետ օգտագործելը հարցականի տակ է լինում, երբ էդ ռեսուրսներն ունեցող, փորձ ունեցող պետական գործիչները ներառված չեն պետական պաշտպանության մեջ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հոկտեմբերի 26-ին ֆեսբուքյան ուղիղ եթերի ժամանակ կարծիք հայտնեց, որ հայ ժողովուրդը պատրաստ է անգամ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի։ Արձագանքելով այս հայտարարությանը, ՀՀԿ խոսնակը հնչեցնում է ավելի վաղ արված հայտարարությունը, թե Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Հանրապետական կուսակցությունը՝ ի դեմ ինձ, երկու անգամ հանդիպում է ունեցել վարչապետի հետ, որի ժամանակ մեր կարծիքն արտահայտել ենք։ Ավելին՝ երկրորդ հանդիպումից հետո ես կուսակցության անունից հրապարակային հանդես եմ եկել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մեր գնահատականներով և նախ շեշտել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, երկրորդ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական ու պարտադիր իրացումը աներկբա է, և երրորդ՝ մեզ համար բացի փաթեթային լուծումից, այլ լուծման տարբերակներ անընդունելի է եղել և կա, այդ թվում՝ փուլայինը։ Հաշվի առնելով ռազմական դրության պայմանները ես չեմ կարող շատ փակագծեր բացել և գնահատականներ հնչեցնել։ Ինչ վերաբերում է համախմբմանը և զինկոմիսարիատ գնալուն, ապա առաջին իսկ օրվանից Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ մենք սառեցնում ենք ներքաղաքական օրակարգը, որ մեր ողջ ռեսուրսը դնում ենք հայկական երկու պետությունների օժանդակության համար։ Պետք է ավելին ասեմ, որ թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական, թե՛ հումանիտար, թե կամավորական, թե՛ զինվորագրվողների ճակատներում, մենք չենք սպասել, որ կոչ լինի, այլ սեպտեմբերի 27-ից սկսած մոտ 2000 ՀՀԿ-ականներ զինկոմիսարիատներով են զորակոչվել, բայց մի քանի հարյուրն էլ կամավորագրվել են այս պայքարին»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի մայիսի վերջին կամ սեպտեմբերին. Անդրանիկ Քոչարյան
Գլխավորը զեկույցի որակն է, որ նա որեւէ մեկի մոտ չթողնի հարցեր: Իսրայելում եղել են նման զեկույցներ, որ օրինակ տեւել են...
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում...
Ռուսաստանը կարող է փորձել վերակենդանացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը. փորձագետ
Ռուսաստանը խաղաղապահներին պահում է Ղարաբաղում...
Դժվար է միջազգային կառույցներին համոզել գերիների հարցով ճնշել Ադրբեջանին, երբ դրան չի աջակցում ՀՀ-ն. Սիրանուշ Սահակյան
Իհարկե, այս առումով իրավապաշտպաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ համագործակցում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի իրավասու…
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Ամենաշատ