News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է ցածր տնտեսական ակտիվությունը եւ սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ արձանագրվել է տնտեսական ակտիվության 7.5% նվազում, ինչը հիմնականում արտահայտվել է ծառայությունների ոլորտի զգալի կրճատմամբ։

Հայաստանի ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ չնայած իրականացված հարկաբյուջետային խթանող քաղաքականությանը, ներքին պահանջարկը եռամսյակի ընթացքում սպասվածից որոշակի թույլ է եղել` առավելապես պայմանավորված մասնավոր սպառման ավելի խորը նվազմամբ:

2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական հարձակումը եւ դրա հետ մեկտեղ հոկտեմբերի առաջին կեսին կորոնավիրուսի համավարակի բարձր տեմպերով տարածումը ձեւավորել են բացասական միջավայր թե՛ առաջարկի, թե՛ պահանջարկի զարգացումների տեսանկյունից։

Գնահատվում է, որ թողարկման ծավալների որոշակի կրճատմանը զուգահեռ, միաժամանակ կավելանա տնտեսական աճի հեռանկարների հետ կապված անորոշությունը՝ դրանով իսկ որոշակի հետաձգելով տնտեսական ակտիվության եւ ներքին պահանջարկի վերականգնումը: Ստեղծված իրավիճակում Կառավարությունը նախանշում է զգալի ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականության իրականացում:

Հաշվի առնելով վերոնշյալ փաստացի եւ սպասվող մակրոտնտեսական զարգացումները,  այդ թվում՝ ռիսկի հավելավճարի որոշակի աճը, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նման պայմաններում, կանխատեսվող հորիզոնում գնաճն աստիճանաբար կավելանա եւ ժամանակահատվածի վերջին կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո առկա են կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման երկկողմանի հավասարակշռված ռիսկեր, ուստի Կենտրոնական բանկը իրական ժամանակի ռեժիմով հետեւում է իրադարձությունների զարգացմանը եւ դրանց դրսեւորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Բանկային համակարգը կրկին անցումային շրջանում է գտնվում։ Գեներատիվ արհեստական բանականության տարածումը հեղաշրջելու է ամբողջ ոլորտը...
2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է հրաժարվել այդ հոսքից. Շաքե Իսայան
«Սոցիալական արդարություն» փոդքասթի հեղինակ-վարող Շաքե Իսայանը...
Վաղվանից 11 բանկի քարտապաններ կարող են օգտվել կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից
Եթե նշված բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի…
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Ամենաշատ