News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ նիստում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի խորհրդարանում արած հայտարարությանը՝ զինծառայողների կողմից ծառահատում կատարելու եւ այդ կապակցությամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ:

«Ի պատասխան ԱԺ պատգամավորի կողմից արված հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում մինչդատական քրեական վարույթ չի իրականացվում»,-ասված է պարզաբանման մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ում Արկադի Խաչատրյանը իր ելույթում նշել էր. «Վերջերս Ճամբարակից տեղեկություն ստացանք, որ ռազմական դրության ժամանակ,  ցուրտ եղանակի պատճառով վաշտի հրամանատարը հանձնարարել է ցախ բերել, տղաները գնացել են Տավուշի մարզի անտառներ, ամենայն հավանականությամբ ծառ են կտրել, անտառային տնտեսությունը նկատել է, արձանագրել է,  հարուցվել է քրեական գործ, առգրավվել է ցախը, որն ըստ տեղեկություններից՝ շուրջ 6 խորանարդ մետր է եղել, և ավտոմեքենաները, որի հետևանքով տղաները զրկվել են տաքանալու և տեղաշարժվելու հնարավորությունից։

Ես կողմնակից եմ իրավական պետությանը, բայց  եթե մենք կարողանում ենք ռազմական դրության պայմաններում զինվորին տաքացնելու համար ծառ կտրողի նկատմամբ քրեական գործ հարուցել, ապա ինչպե՞ս հասկանանք, որ Հայաստանում երկրի համար  լրացուցիչ ծրագրերը ոչ արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու համար, ճիշտ որոշումներ կայացնելու, տեխնիկական ճիշտ լուծումներ գտնելու, մեր անկարողության պատճառով պետության համար առաջնանում է շուրջ 3,8 մլն-ից ավելի ծախս կատարելու  և երկրին լացուցիչ վնաս հասցնելու իրավիճակ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ