News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 29
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Արցախի Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Արցախի հյուսիսային ուղղության դիրքերից մեկից։ Պատերազմի առաջին օրերից թշնամու հատուկ ուշադրության կենտրոնում է այդ դիրքը։ Այդ տարածքում 5 անընդմեջ գրոհ է եղել։

«Իրենց դիմային հարվածով մեր մարտական դիրքի անձնակազմը պահել է։ Մեր հետախուզական դասակից 4 զինծառայող՝ իմ գլխավորությամբ շրջանցում է կատարել»,- պատմել է փոխգնդապետ Բազիկյանը։

Արդյունքը 80-ից 100 մետր տարածքում մնացած հակառակորդի տասնյակ դիակներն են։ Մի քանի տասնյակ դիակներ դեռ շարունակում է մնալ այդտեղ։ Դիակների մի մասը հակառակորդի դիքերին ավելի մոտ է, քան հայկական դիրքերին, սակայն անգամ այդ դիակներին հակառակորդը հրաժարվում է տեր կանգնել։

Զինծառայողները գիտեն, որ իրենց կռիվը միայն ադրբեջանական բանակի դեմ չէ. մահացածների հեռախոսների տվյալները հերթական ապացույցն են պարունակում. «Հեռախոսահամարների մեջ 3-4 ադրբեջանցու համար կա. մնացածը կամ արաբներ են կամ թուրքեր»։

«Մենք մի բռունցք դարձած կանգնած ենք։ Մեր հողերը պաշտպանելու ենք մեր արյան գնով, այլ տարբերակ չկա»,- ասել է կամավորներից մեկը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաստորեն Շուշին գնաց, Նիկոլը մնաց, այդպես չի լինում. Միքայել Մելքումյան
Կգային մարդիկ, որոնք կարող էին ունենալ ազդեցություն…
Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին․ ՄԻՊ
Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թույլ են տրվում խտրական․․․
ՀՔԾ պետ Խաչատրյանը կպատմի, թե ինչպես էր Փաշինյանը ստիպել իրեն նպաստել բանակի թուլացմանը․ Էլինար Վարդանյան
Լավ պատկերացնում ենք նաև, թե ինչպիսի հատուկ ծառայությունների մատուցման համար է նա արժանացել այդ պատվին․․․
Միքայել Մինասյանը հրապարակել է հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանին առաջարկված փաստաթղթի աշխատանքային տարբերակի լուսանկարը
Այս փաստաթղթում հատուկ կետ կա գերիների և ռազմի դաշտում զոհվածների մասին․․․
Դու մաշել ես մեզ, սպանել ես այդքան մարդ քո իշխանության համար. Արփինե Հովհաննիսյանը` Փաշինյանին
Անբարոյականության պատմական նշաձողը այսուհետ միշտ ու ամենուր կպատկանի փաշինյանին…
Մտավորականների միաբանության երթը մեկնարկեց. նրանք նամակ կհանձնեն ՌԴ դեսպանին. Ուղիղ
Նա հորդորոեց չքաղաքականանցնել իրենց ակցիան, ինչպես ըստ նրա արվել է նախօրեին՝ հանրահավաքից…