News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ինտեր ՌԱՕ»-ի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել «Akkuyu Nuclear» նախագծային ընկերությունից դուրս գալուն, որը զբաղվում է Թուրքիայում «Ակկույու» ԱԷԿ-ի նախագծով: Այս մասին ասվում է ընկերության նյութերում, հաղորդում է «Փրայմ»-ը:

«Հավանություն տալ «Ինտեր ՌԱՕ» ԲԲԸ-ի մասնակցության դադարեցմանը «Akkuyu Nuclear» բաժնետիրական ընկերությունում էական պայմանների հիման վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Ինտեր ՌԱՕ»-ում «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ խոսքը տնօրենների խորհրդի կողմից պոտենցիալ գործարքի նախնական հաստատման մասին է: Այլ մանրամասներ ընկերությունը չի հայտնել:

2010 թվականին ռուսական կողմը Թուրքիայում հիմնել է «Akkuyu Nuclear» նախագծային ընկերությունը «Ակկույու» ԱԷԿ-ի շինարարության համար: Համաձայն «Akkuyu Nuclear» ընկերության կայքում տեղակայված տեղեկության՝ ընկերության բաժնետոմսերի 74,915%-ը պատկանում է «Ռուսատոմ Էներգո Ինթերնեշնլ» ԲԸ-ին, 21,948%-ը՝ «Կոնցեռն Ռոսէներգոատոմ» ԲԸ-ին,  2,267%-ը՝ «Ատոմստրոյէքսպորտ» ԲԸ-ին, 0,025-ական %՝ «Ատոմտեխէներգո»-ին եւ «Ատոմէներգոռեմոնտ»-ին (ներառված են «Ռոսատոմ»-ի կազմում), եւ 0,82%՝ «Ինտեռ ՌԱՕ»-ին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ