News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկրում ռազմական դրության ռեժիմի ժամանակ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը կարող է ժամանակավոր առգրավվել պետության կարիքների դեպքում: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Միեւնույն ժամանակ, կիրականացվի այս կամ այն գույքի համապատասխանության գնահատում՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակը, հրատապությունը, դրա գտնվելու վայրը եւ այլ կարեւոր հանգամանքներ:

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտության դեպքում պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, առողջապահության, արտակարգ իրավիճակների, տնտեսության, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ոլորտներում լիազորված պետական մարմինների ղեկավարները կամ նրանց լիազորված պաշտոնատար անձինք պետք է դիմեն անշարժ գույքի սեփականատիրոջը տվյալ գույքը նշված գերատեսչությունների օգտագործմանը փոխանցելու խնդրանքով:

Ընդ որում, առգրավված գույքի սեփականատիրոջը պետք է երաշխիքներ տրամադրվեն դրա հետագա վերադարձի մասին, կամ էլ փոխհատուցում՝ գույքի օգտագործման եւ շահագործման համար:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ