News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Yerevan.today-ը գրում է. «Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ի նիստում որոշում կայացրեց վարկային համաձայնագրեր երկարաձգելու մասին։ Մասնավորապես, երկարաձգեց Վերականգնման վարկերի բանկի (KFW) միջեւ երեք համաձայնագիր՝ 2-5 տարով։ Հասկանալի է, որ պատերազմական այս վիճակում որոշ դեպքերում վարկերի սպասարկումը կարող է փոխհամաձայնեցված երկարաձգվել՝ ամեն մի լուման բանակին սկզբունքով։ Միջազգային ֆինանսական պարտավորությունները չեն խախտվում, Հայաստանը դիմում է ֆինանսական կազմակերպությանը՝ ընդառաջելու համար, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։

Մանավանդ, որ կորոնավիրուսի ի հայտ գալու սկզբնական շրջանում արդեն կային նման տեսակետներ, որ պետք է որոշ պայմանավորվածություններ ձգձգել՝ տնտեսությանը էլ ավելի մեծ հարվածներ չհասցնելու համար։

Բայց ուշագրավ բան է պարզվում։ Սեպտեմբերի 27-ին, երբ թշնամին սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ Արցախի հետ, դրանից երեք օր անց՝ սեպտեմբերի 30-ին, Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ մարել է 2013 թվականին ստացված 700 մլն դոլար պարտքի մնացորդը՝ 97,7 մլն դոլար։

Նույն այդ օրերին Հայաստանը սկսեց համայն հայությունից գումար հանգանակել Համահայկական հիմնադրամի խողովակներով։ Մինչ օրս շուրջ 150 մլն դոլար գումար է հավաքվել։ Ընդ որում, Ազգային ժողովը, պայմանավորված ռազմական դրությամբ, շուրջ 40 մլրդ դրամով (85 մլն դոլարով) ընթացիկ ծախսերի աճ ու հարկային եկամուտների 35 մլրդ դրամով կրճատում է նախատեսել՝ պետբյուջեում փոփոխություն անելով։

Ստացվում է՝ մի կողմից փակում ենք վարկ, որը հնարավոր էր երկարաձգել, մյուս կողմից մենք հանգանակում ենք գումար սահմանի համար»։

Տպել
Ամենաշատ