News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 30
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

CBS հետուստաալիքի «60 րոպե» հաղորդման հաղորդավարուհի Լեսլի Սթոլի ընտանիքի անդամին սպառնացել են ֆիզիկական դատաստանով՝ այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ նա ձայնագրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցը: Լրագրողին եւ նրա ընտանիքին թիկնապահներ են տրամադրել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով TMZ պորտալին:

«Բազմաթիվ աղբյուրներից մեր ստացած տեղեկատվության համաձայն, CBS-ն այժմ ապահովում է Սթոլի շուրջօրյա անվտանգությունը` կապված նրա ընտանիքի անդամներից մեկի ստացած սպառնալիքի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: «Մեզ պատմեցին, որ հեռուստաալիքը ապահովում է անվտանգության աշխատակիցներին, ովքեր այժմ հետեւում են Լեսլիի եւ նրա ընտանիքի անդամների տներին: Նրանք ուղեկցում են նրանց, եթե դուրս են գալիս տնից»:

Ըստ պորտալի, սպառնալիքը ստացվել է հոկտեմբերի 22-ի առավոտյան՝ այն հարցազրույցի ձայնագրությունից մի քանի օր անց, որը հանկարծ ընդհատել էր Թրամփը, եւ մի քանի ժամ առաջ այն բանից, երբ նախագահը հրապարակել էր Սթոլի հետ իր զրույցի տեքստը: Ի սկզբանե նախատեսված էր, որ այն եթեր հեռարձակվի անցած կիրակի:

Հարցազրույցի ընթացքում Թրամփին դուր չի եկել հեռուստահաղորդավարուհու հարցերի միտումնավորությունը, ով, նրա կարծիքով, փորձել է նսեմացնել իրեն՝ գոհացնելու համար նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր մրցակցին, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենին: 45 րոպե զրույցից հետո նախագահն ընդհատել է հարցազրույցը՝ ասելով, որ հեռուստաընկերությունն «արդեն բավականաչափ նյութ ունի»: Շուտով Թրամփը Twitter-ում հայտարարել է, որ մտադիր է «ճշգրտության համար» հարցազրույցը հրապարակել նախքան դրա եթեր հեռարձակումը, ինչը եւ նա հինգշաբթի օրը արել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինվորների ծնողներին խաբել են, որ լրատվամիջոցների ներկայության դեպքում ձեր երեխաների համար վատ կլինի. Հ.Հարությունյան
Ռազմագերիների և անհետ կորածների հարազատների հետ վարչապետի հանդիպմանը լրատվամիջոցները չեն մասնակցել...
Դանիայում պարբերականին տուգանել են Ջրահարսի հուշարձանի ծաղրանկարի հրապարակման պատճառով
Պարբերականի դեմ գործը նախաձեռնել են հուշարձանի հեղինակի՝ քանդակագործ Էդվարդ Էրիքսենի ազգականները․․․
Ճնշումների ենթարկվեցին այն լրատվամիջոցները, որոնք փորձ արեցին ճշմարտության մասին խոսել. Միհրան Հակոբյան
Ինձ մի քանի անգամ ապօրինի բերման են ենթարկել ոստիկանության բաժին, մեկ անգամ էլ ինձ ձերբակալեցին, կրկին անգամ ապօրինի, որը հենց դատարանը արձանագրեց, որ ապօրինություն է, որեւիցե հիմք չկար ձերբակալության համար…
Թրամփը մեղադրել է «ֆեյքային ԶԼՄ-ներին» COVID-19-ի անվերահսկելի տարածման փաստի մասին լռելու մեջ
Ֆեյքային ԶԼՄ-ները մշտապես «մոռանում» են նշել, որ Covid-ի հետեւանքով շատ ավելի քիչ մարդ է մահանում…
Իշխանական ֆեյքերը թիրախավորել են լրագրողներին. հաղորդում հանցագործության մասին
Մասնավորապես երեկ՝ նոյեմբերի 16–ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կեղծ էջով տարածվել է նախկին լրագրողների լուսանկարները, հրապարակվել նրանց տվյալները՝ ատելության խոսք…
«Արմենիա TV»-ի եթերի 95 տոկոսը մեր սեփական հաղորդումներն են. «Ժամը» լրատվականը ամենաշատ դիտվողն է. Արտակ Ալեքսանյան
Վերջին 7 տարիների ընթացում «Արմենիա» հեռուստաընկերությունը հանդիսացել է բացարձակ առաջատար վարկանիշի առումով...
Ամենաշատ