News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 14
USD
522.48
EUR
632.67
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը

ԱՄՆ միջնորդությամբ կոսովյան սցենարը կապված է Սերբիայի եւ նրա նախկին ինքնավար մարզի միջեւ տնտեսական համագործակցության ակտիվացման հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրեյ Արեշեւը:

Նա պարզաբանեց, որ այդ գործոնները խիստ տարբեր են Ղարաբաղի եւ Կոսովոյի դեպքում: Նա հավելեց, որ նախկին Հարավսլավիայի տարածքում կոնֆլիկտի սկզբից Արեւմուտքը ամեն ինչում միակ մեղավոր է ճանաչել Սերբիային:

«Նրանք, ովքեր Բելգրադի դեմ էին հանդես գալիս, միանշանակ աջակցություն էին ստանում Արեւմուտքի կողմից, այդ թվում՝ ռազմական աջակցություն: Իսկ Ղարաբաղի դեպքում դա չի եղել եւ չկա, թեկուզ այն պատճառով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Չնայած նրան, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար բարդ մասնակից է, չէի չափազանցնի նրա տարաձայնություններն արեւմտյան երկրների հետ՝ հաշվի առնելով նրանց միջեւ պաշտպանական պայմանագրերը»,-նշեց Արեշեւը:

Փորձագետի գնահատմամբ՝ պատահական չէ, որ Ղարաբաղում հակամարտությունը համընկել է «TANAP» խողովակաշարի կառուցման ավարտի հետ, որը դեպի Եվրոպա հարավային գազային միջանցքի մաս է: «Այստեղ խոսքը նաեւ Թուրքիայի նպատակներից մեկի՝ էներգետիկ շուկաների վերաձեւաչափավորման մասին է: Թուրքիան ձգտում է տարածաշրջանում էներգետիկ խաբի դեր տանել, ինչը թույլ կտա ամրապնդել լուրջ խնդիրների առաջ կանգնած թուրքական տնտեսությունը»,-նշեց նա:

Քաղաքագետը պարզաբանեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ակտիվությունը կապված է հակամարտության մասշտաբայնության հետ, ինչն անմիջական ազդեցություն ունի ներքաղաքական վիճակի վրա, այդ թվում ԱՄՆ-ում եւ եվրոպական մի շարք երկրներում:

«Մենք տեսնում ենք, որ Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ Թուրքիայի ագրեսիան լուրջ գործընթացներ է հրահրել Իրանի ներգրավվածությամբ եւ հարեւան երկրներում ահաբեկչության տարածմամբ: Այդ պայմաններում ԱՄՆ-ն չէր կարող մի կողմ քաշվել, սակայն այդ ակտիվությունը դեռ արդյունք չի տալիս, քանի որ Ալիեւը՝ զգալով Թուրքիայի աջակցությունը, մտադիր չէ պահպանել հրադադարի ռեժիմը: Ինչ վերաբերում է հավանականությանը, որ Վաշինգտոնի ակտիվությունը կապված է Ռուսաստանից բանակցային գործընթացի հարցով նախաձեռնությունը վերցնելու փորձի հետ, ապա այն չնչին է, քանի որ ԱՄՆ-ն այսօր այն վիճակում չէ, թեկուզ այն պատճառով, որ մեկ շաբաթ անց ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն: ԱՄՆ-ի կողմից նման փիառ քայլը կապված էր Դոնալդ Թրամփի՝ տարածաշրջանային կոնֆլիկտները հարթելու ունակությունը ցույց տալու եւ քաղաքական լրացուցիչ դիվիդենդներ ստանալու փորձի հետ: Նման կոնֆլիկտները, հատկապես այնպիսի խաղացողների ներգրավմամբ, ինչպիսին է Թուրքիան, ակնհայտորեն չեն կարգավորվում դիվանագիտական հայտարարություններով: Մեծ հաշվով ԱՄՆ-ն դեմ չէր լինի Անդրկովկասում Թուրքիայի ուժեղացմանը՝ որպես տարածաշրջանում ՆԱՏՕ-ի շահերի կուրատոր: Ուստի Անկարայի վրա Արեւմուտքի ճնշման հավանականությունը մեծ չէ»,-եզրափակեց Արեշեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերիշենի եւ Ակների բնակիչները ՄԻՊ-ին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկվելու հարցը
Արման Թաթոյանը գյուղերի բնակիչներին ներկայացրել է Սեւ լճի ու դրան հարակից տարածք իր փաստահավաք աշխատանքների արդյունքները…
Ադրբեջանի զավթողական ախորժակը բացվել է Փաշինյանի վարչախմբի հակահայկական քաղաքականության պատճառով. «Հայաստան» դաշինք
Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինվորականների ներխուժման արդյունքում մեզ համար անվտանգային լրջագույն սպառնալիքներ են առաջացել…
ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինվորականների ներկայությունը խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները. ՄԻՊ
Սեւ լճի հարակից տարածքում Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է ստեղծված իրավիճակին…
«Ակնկալում ենք միջազգային հանրության կողմից հստակ եւ գործուն քայլեր. «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության հայտարարությունը
Անմիջականորեն պետք է դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, նաեւ որպես ՄԱԿ…
Լեւոն Տեր-Պետրոսյանը Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը եւ հնարավոր զարգացումները
Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ մայիսի 14–ին, իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան...
Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստանի տարածք հանցագործություն է. ՄԻՊ
«Դա Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչների իրավունքների կոպիտ խախտում է...